«BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Արտակարգ Պատահար
Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների կողմից ատրճանակով հանդերձ տեղափոխվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ով «Հայքի» հրապարակում հարսանեկան ավտոշարասյան մեջ գտնվող ավտոմեքենայից օդ է կրակել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն օրը՝ ժամը 14։25-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Մկրտչյանը ծառայություն կատարելու ժամանակ Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում նկատել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Էդուարդ Զ․-ն ավտոմեքենայի ձախ կողային վարորդի պատուհանից 2 անգամ օդ կրակոցներ է արձակել, որից հետո անմիջապես կանգնացրել են «BMW» -ն և վարորդին անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածների առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Տարոնի բաժին։
Արդեն ոստիկանությունում Էդուարդ Զ․-ի անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել և վերցվել է «ՊՄՐ» գրառմամբ 9մմ տրամաչափի ատրճանակ՝ իր դատարկ փամփշտակալով: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2022 թվականին Երևան քաղաքից և ներկայացրել զենք պահելու և կրելու թույլտվության կտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)