Ուկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Պեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը» Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը 2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվը Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրել Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը ԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարները Ընդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են Կես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք» Գևորգ Պապոյանը քննարկել է ջերմոցային վարդերի արտադրության և արտահանման զարգացումը Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ 

Նիկոլի սահակաշվիլիացումը կամ հայկական գյուղատնտեսության դահիճը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում ձգտում է նմանվել տխրահռչակ Սահակաշվիլուն։ Հատկապես հակառուսականության ու սեփական երկիրը «փուռը» տալու հարցերում (նաև Զելենսկուն է կապկում)։ 

Կյանքը ցույց է տալիս, որ դրսից իջեցրած հրահանգներ կատարողները վնասում են սեփական երկրներին։ Սահակաշվիլին կուլ տվեց արևմտյան խայծն ու թշնամացրեց Վրաստանը Ռուսաստանի հետ։ Արդյունքում եղան ոչ միայն տարածքային կորուստներ, այլ նաև տնտեսական խոշոր վնասներ։ Տուժեցին տասնյակ հազարավոր վրացիներ։

Վրաստանը Սահակաշվիլու օրոք կորցրեց գինիների շուկան ՌԴ–ում։ ԵՄ–ում կամ ԱՄՆ–ում նոր շուկաներ չգտան, բայց եղած կորցրեցին։ Դրանից առաջ կորցրել էին թեի շուկան, քանզի Սահակաշվիլին էնտուզիազմով վերացնում էր թեյի պլանտացիաները, որպեսզի վրացական թեյի միակ շուկա Ռուսաստանի հետ կապերը վերացնի։

Սահակաշվիլու օրինակը շատ ցցուն է։ Սեփական երկիրն այլոց շահերի համար զոհասեղանին դնելու ցցուն օրինակ։

Նիկոլ Փաշինյանն այդ հարցում մրցում է Սահակաշվիլու հետ՝ գերազանցելով նրան։ Նրա հակառուսականությունն իռացիոնալ է և հակահայկական։ Արևմուտքի հետ գործարքի գինը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է (նույնն ուզում են անել հիմա Վրաստանում, բայց Սահակաշվիլուն վռնդած վրաց ժողովուրդը դասեր է քաղել 2008–ից ու իր իշխանությունների միջոցով դիմադրում է)։ Տուժելու են Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները։

Հպարտ քաղաքացուն ԵՄ–ի մասին հեքիաթներ կերակրելով՝ Փաշինյանի իշխանությունը զրկում է նույն այդ քաղաքացուն ապրուստի միջոցից (դե, տարածքն ու պետությունը, դեռ չենք հաշվում)։

Օրվա իշխանությունները չնկատելու տվեցին, քաղաքական դաշտի մեծ մասն էլ չանդրադարձավ շատ կարևոր թեմայի։ Ռուսաստանն օրերս արգելեց հայկական մրգերի ներմուծումն իր երկիր։ Դա նշանակում է փակված աշխատատեղ, գործազրկություն, ֆինանսական հսկայական վնասներ, գյուղատնտեսության ոլորտի փլուզում։

Դա նիկոլի հակառուսական քաղաքականության արձագանքն էր։

Քննարկման այլ թեմա է, թե ինչու է ՌԴ–ն կացնային մեթոդների դիմում ՀՀ իշխանությունների իռացիոնալ քայլերի դեմ։ Մոսկվայում թողնում են, որ դանակը ոսկորին հասնի, հետո նոր նետվեն հայրենիքը փրկելու, բայց 21–րդ դարում շատ այլ արդյունավետ մեթոդներ կան։ Ինչևէ։

Մեզ մեր երկրի քաղաքականությունը պետք է մտահոգի, քանզի առաջին տուժողը մենք ենք։ Տուժում է հայկական գյուղատնտեսությունը, բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքն առաջնորդվում է «ինչքան վատ են ՌԴ–ի հետ հարաբերություններն, այնքան լավ է անձամբ ինձ համար» կարգախոսով։

Նիկոլենք նաև ռուսական գազից հրաժարվելու քարոզ են տանում։ Իբր թե՝ հանուն ինքնիշխանության։ Տողատակով տարածում են, որ այլընտրանքը կապահովի Ադրբեջանը։ Թե քանի՞ անմեղսունակ դրական կընդունի այս ամենը, թողնենք չորքոտանիների մասնագետներին։

Հայաստանի շահերից բխում է այն, որ ՌԴ–ի և ընդհանրապես բոլոր երկրների հետ արժանապատիվ, ռացիոնալ ու փոխվստահելի հարաբերություններ հաստատվեն, պաշտպանվեն ՀՀ քաղաքացիների շահերը։ Մասնավորապես՝ ՌԴ–ում պետք է պաշտպանվեն հայկական ապրանքների շուկաներն ու դեռ նորերը ձեռք բերվեն։

Հայաստանի ինքնիշխանությունը մեծանում է ոչ թե ՌԴ–ում (կամ ցանկացած այլ երկրում) գյուղատնտեսական ապրանքների շուկաների կորստով, այլ այդ շուկաները պահպանելով ու ընդլայնելով։

Եթե ԵՄ–ն պատրաստ է հայակական գյուղատնտեսական ապրանքներն ընդունել, ավելի լավ։ Դա կլինի նոր շուկա՝ ռուսականին զուգահեռ։ Նիկոլենք առաջարկում են ՌԴ շուկան կորցնել, չստանալ ոչ մի այլընտրանք, բայց հպարտանալ «ինքնիշխանությամբ»։

Նիկոլական ինքնիշխանությունը տարածքային կորուստներն են, զոհերը, մարդկանց աղքատացումը, արտագաղթը և ի վերջո Հայաստանի վերացումը, որպեսզի հետո մեր երկրի տապանաքարի վրա գրեն «Մեռավ հանուն ինքնիշխանության»։ Ու որպեսզի դա չլինի, ՔՊԿ–ի տապանաքարի վրա պետք է գրվի «Մեռավ՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարի»»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դելին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները BRICS-ի գագաթնաժողովից առաջ․ տեղադրվել է 500 տեսախցիկՈւկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Տվյալների մշակման կենտրոնները բարձրացնում են ուրանի համաշխարհային գները․ WSJՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երեք անօդաչու նավակ ոչնչացնելու մասինՊեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը»Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը ՌԴ դեսպանատունը Գերմանիայի հակառուսական քաղաքականությունը «սխալ և ծայրահեղ վտանգավոր» է անվանել2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվըԾառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրելՌուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը Ֆրանսիացի տնտեսագետը բացատրել է՝ ինչու պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանի տնտեսության աճըԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարներըԸնդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըԴոլարն ու եվրոն մի փոքր թանկացել ենԿես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք»Կրեմլում կոչ են արել տիեզերքը չվերածել առճակատման հարթակի«Եվրոտրանսի» բաժնետոմսերը երեք օրում էժանացել են գրեթե 30%-ովԳևորգ Պապոյանը քննարկել է ջերմոցային վարդերի արտադրության և արտահանման զարգացումըՌուսաստանում կարմիր խավիարի արտադրությունը գրեթե երեք անգամ նվազել է․ հայտնի է պատճառըԼայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ Մինչև 2031 թվականը Հայաստանը առնվազն երեք արբանյակ կարձակի․ ՓաշինյանՄիջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալԲրիտանացի զբոսաշրջիկը Թուրքիայում ձերբակալվել է դրոշի վրա թքելու համար Խայտառակություն է այն, ինչ կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանում․ ՎարդանյանՃապոնիայի վարչապետը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերություններըՈստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձՄելանիա Թրամփը խոսել է Սպիտակ տան պատմական ժառանգությունը պահպանելու կարևորության մասինԽուլ ու համր մի ձևացեք, իշխանությունն ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ է տարածում․ Վահագն ՄելիքյանՏոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհումՊարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համարՆոր աստղադիտակը թույլ կտա տեսնել մինչ այժմ ուղղակի դիտարկման համար անհասանելի սև խոռոչներԴաղստանի վրա հարձակման ժամանակ կիրառվել են FP-1 տեսակի ԱԹՍ-ներԱբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնիԹրամփը պնդում է, որ Կանադան ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետԴատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազանԲացահայտվել է 1600 տարի առաջ տեղի ունեցած սպանությունըCOP17-ի համար Երևանում նոր ենթակայան է կառուցվում․ ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամ է ներդնումՔննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման հիմնական ուղղություններըԻսպանիայի ափերի մոտ 152 միգրանտ է փրկվել, մեկ մարդ մահացել էՈ՞ւմ է խորհուրդ տրվում հրաժարվել սուրճից աշնանը․ սրտաբանը զգուշացրել էԱրեգակի վրա բծերի թիվը գրեթե երեք անգամ նվազել էԵրևանում երթևեկության նոր սահմանափակումներ Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարարՀութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Մոխա նավահանգստային քաղաքըԵրևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվելՄինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցովՍև ծովում ԱԹՍ-ի հարվածից «TEDY» բեռնատար նավի վրա Ադրբեջանի 2 քաղաքացի է զոհվելԹրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
Ամենադիտված