Մկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. Փաշինյան Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Շալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրել «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերին Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Փաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումը Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա Արթուր Ղազինյանը ՍԴ-ին հորդորել է չտրվել քաղաքական գայթակղություններին Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում 

Արևմուտքը Փաշինյանի ռեժիմին տրամադրեց քարոզչական փամփուշտներ՝ գեոպոլիտիկ շրջադարձը շարունակելու համար․ Արմեն Աշոտյան

Սպորտ

Չտեսնել Փարիզը և մեռնել

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:

Այդ որոշումն իրոք երկար սպասված էր և դեռևս նախորդ իշխանությունների քաղաքական օրակարգի մաս էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Ավելին, 2017թ. նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, եզրափակիչ հռչակագրում հարցին վերաբերող ձևակերպումը վիզաների ազատականացման երկխոսության անհապաղ և շուտափույթ մեկնարկ էր ենթադրում:

Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը կայացվեց գրեթե 7 տարի անց և հենց այս փուլում:

Տվյալ հարցերին ճշգրիտ պատասխանելու համար պետք է հստակ հասկանալ, որ երկխոսության մեկնարկի որոշման համար հարկավոր են երկու իրար լրացնող բաղադրիչ՝ տեխնիկական և քաղաքական:

Տեխնիկական բաղադրիչը ենթադրում է մի շարք պահանջների բավարարում հայցվոր երկրի կողմից և առանձին աշխատանք՝ ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ: Իսկ քաղաքական բաղադրիչը բացառապես ռեգիոնալ և գլոբալ մթնոլորտներից բխող ԵՄ ղեկավարության քաղաքական կամքն է արտահայտում:

«Թե ինչու սպասեցինք յոթ տարի» հարցի պատասխանը շատ հստակ է: Տեխնիկական առումով 2018թ.-ից հետո Հայաստանում իշխանության եկած ռեժիմը չուներ համապատասխան գիտելիք, պրոֆեսիոնալիզմ, հմտություններ՝ ժամանակին և որակով իրականացնելու պահանջվող աշխատանքների ծավալը:

Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ իրականում մեր երկրում առկա էր մեծ ինտելեկտուալ և արհեստավարժ ներուժ, որը, օրինակ, 2011-2013թթ. հսկայական աշխատանք տարավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման փուլում, և դրա շնորհիվ բազմաթիվ ցուցիչներով Հայաստանը դիտվում էր որպես «գերազանցիկ երկիր»՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համեմատ:

Ինչ վերաբերում է քաղաքական հարցին, ապա 2018թ.-ի «թավշյա, ժողովրդական» հեղափոխության» կուտը Բրյուսելը չէր կերել, իսկ «հեղափոխական տեսարանները» բավարար չէին ԵՄ-ի ղեկավարությանը Հայաստանի դիմաց կանաչ լույս վառելու համար:

Ինչո՞ւ հարցը դրական լուծում ստացավ հիմա:

Վերջին տարիների «եվրոպական» քարոզչությունը, որն իրականացվում է Փաշինյանի ռեժիմի կողմից, կարիք ունի որոշակի «հաջողությունների պատմության»: Չէ՞ որ 2.6 մլրդ եվրոյի խոստացված ներդրումները դոփում են այս կառավարության ապիկարության պատճառով, ինչպես փաստացի խոստովանել էին ֆինանսների նախարարը և ԱԳՆ փոխնախարարը: Չէ՞ որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում մեր երկրին խոստացված տարեկան մի քանի տասնյակ միլիոնի խոստումն ընդամենը ծիծաղ առաջացրեց Հայաստանում: Չէ՞ որ, ի հակառակ դեմոկրատական լոլոների՝ Արևմուտքը շարունակում է սատարել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին:

Ահա այս պայմաններում կայացվեց քաղաքական որոշում ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին, որպեսզի Փաշինյանի ռեժիմին տրամադրվեն քարոզչական փամփուշտներ՝ գեոպոլիտիկ շրջադարձը շարունակելու համար: Ժողովրդական լեզվով ասած՝ այդ որոշումը ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր, և փաստացի ոչ մի բան չի արժեցել Բրյուսելի համար: Ենթադրվող երկխոսությունը տարիներ կտևի ոչ միայն՝ եվրոպական բյուրոկրատիայի, այլև նախևառաջ՝ գործող կառավարության ապիկարության պատճառով: Եվ դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի, քանզի այս փուլում արդեն քաղաքական որոշում կայացնելը քիչ է լինելու, մինչև չապահովվեն ԵՄ-ի կողմից առաջադրվող բոլոր տեխնիկական պահանջները:

Լավ է, որ այդ որոշումը կայացվել է: Վատ է, որ այդքան ուշ: Էլ ավելի վատ է, որ որպես գեոպոլիտիկ գազար՝ օգտագործվում է մարդկանց ուղեղը լվանալու համար: Որովհետև գեոպոլիտիկ մտրակները միայն սաստկանալու են:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԹրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համարՇալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրելՄԱԿ-ի ԱԽ-ն Բելառուսի քաղաքացիների հետ ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման կապակցությամբ նիստ կանցկացնի«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՊուտինի դիտած «Սուպերջեթը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀնդկաստանումՏիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքըԹրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր» Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերինԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmlurԲժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամներըՊակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումըՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՄիԳ-29 կործանիչի կորստի մասին Պոլտավայի մարզումԴիվանագետը հայտնել է՝ ԱՄՆ որ նահանգն է «հարգում և ճանաչում» Ռուսաստանին Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրաԱրթուր Ղազինյանը ՍԴ-ին հորդորել է չտրվել քաղաքական գայթակղություններինՍալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ումԵՄ-ն առաջարկել է փոխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմըՈւկրաինայից վերադարձվել է 171 Կուրսկի բնակիչՖին քաղաքական գործիչը քննադատել է ԵՀ ղեկավարինՎենեսուելայի իշխանությունները կսահմանափակեն մուտքը երկրաշարժից առավել տուժած նահանգԶելենսկին չի կարողանում շահավետ գործարք ձեռք բերել Ուկրաինայի հարցում. ԶԼՄՀային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Մայրը ողբում է երեխաների մահն ու փախչում Փամբակից. մանրամասներ` ջրահեղձ եղած երեխաների ընտանիքից (տեսանյութ)Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ ՌԴ երկու օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներըԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Ինչպես է Ռյուտեն պլանավորում պահպանել ԱՄՆ-ի աջակցությունը ՆԱՏՕ-ին. ԶԼՄՈւկրաինան առաջին անգամ ստացել է հսկայական ծավալի կրիպտոակտիվներ՝ ավելի քան 8 միլիոն USDTԵգիպտոսում զբոսաշրջիկներին զգուշացրել են՝ որտեղ է ամենամեծ հավանականությունը հանդիպելու վիրաբույժ-ձկանըՎրաերթ՝ Երևանում․ 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին Ռուսական շուկան կորցնելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել․ կանխատեսումՆուտրիցիոլոգը նշել է՝ ինչ մթերքներ է պետք օգտագործել ամռանը էներգիան պահպանելու համարԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է գործարքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջԱտամնաբույժը ներկայացրել է ատամները ճիշտ մաքրելու 5 հիմնական կանոններըՆոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքիցԲժիշկները փրկել են դեռահասին՝ աչքի մոտ գտնվող փամփուշտը հաջողությամբ հեռացնելովԷլ Նինյոն սպառնում է շաքարի շուկային․ սպասվում է թանկացում մինչև 800 դոլարԳերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղիՎենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցելՊարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդինԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերինԻրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բանակի դիրքերինԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի հարվածին պատասխան գործողությունների մասինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը
Ամենադիտված