Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կայցելի Ուկրաինա. ԶԼՄ
ՔաղաքականՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի վերջին կայցելի Ուկրաինա: Այս մասին հայտնել է Wion հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը, որը դեռ աշխատանքային փուլում է, սպասվում է օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ օգոստոսի 23-ին: Դա հաստատել են Դելիի դիվանագիտական շրջանակների մի քանի աղբյուրներ»,- հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Մոդիի հետ և Հնդկաստանի առաջնորդին հրավիրել այցելել Ուկրաինա։