65 միլիոն դոլարի չափով օգնություն կտրամադրվի ՀՀ-ին. ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրինագծին
ՏեսանյութերԱյս շաբաթ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել մի շարք միջոցառումների, դրանց թվում՝ 2025 ֆինանսական տարվա արտաքին գործողությունների մասին օրինագծին, որը ներառում է 65 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին, հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը։
«Ողջունում ենք Սենատի հատկացումների հանձնաժողովի՝ հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը», - հայտարարել է Համագումարի Կոնգրեսի հետ հարաբերությունների տնօրեն Մարիամ Հալոյանը:
«Հայաստանին տրամադրվող առնվազն 65 միլիոն դոլարի օգնությունը մեծապես անհրաժեշտ է, քանի որ Հայաստանը շարունակում է դիմակայել 2020 թվականի պատերազմից և Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով իրենց հայրենիքից քշված Արցախի ավելի քան 100 հազար հայերի ներհոսքին»: