Ուկրաինան շատ բարձր գին վճարեց. Սուրեն Սուրենյանց
Սպորտ
Սուրեն Սուրենյանցը գրում է․
Ուկրաինայի տխուր դասը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, իսկ Ուկրաինան երբեք չի կարող իրականություն դարձնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը։
Չեմ կարծում, թե ԵՄ-ում Օրբանը միակն է, որ այսպիսի կարծիք ունի, ավելի շուտ՝ նա միակն է, որ հաճախ բարձրաձայնում է մտքեր, որոնց մասին մյուսները լռում են:
Ուկրաինան շատ բարձր գին վճարեց, ըստ էության՝ կանգնեց պետականության կոլապսի առջև, բայց ամենևին երաշխավորված չէ նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, ավելի շուտ՝ տեսանելի ապագայում սա իրական հեռանկար չէ:
Համոզված չեմ, որ այս փաստարկները ռացիոնալության դաշտ կբերեն Հայաստանի «ուկրիանացումը» տենչող պսևդոարևմտամետներին, սակայն գուցե սթափեցնեն մեր հասարակությանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)