Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը
ՔաղաքականՀռոմում մեկնարկել է Գազայի հատվածի հարցով հանդիպումը Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավարի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, Կատարի վարչապետի և Եգիպտոսի հետախուզական ծառայության ղեկավարի մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է Ynet պորտալը։
Ավելի վաղ՝ Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակից հայտնել են, որ երկրի հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բարնեան կիրակի օրը ժամանել է Իտալիայի մայրաքաղաք՝ մասնակցելու բանակցություններին՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի առաջխաղացման համար։
Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի հատվածում փուլային խաղաղ կարգավորման համաձայնագրի նոր նախագծի պայմանների մասին: Ենթադրվում է, որ այն կտևի վեց շաբաթ՝ ներառելով հրադադարի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդների, իսկ Իսրայելի կողմից՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման հարցերը: