«Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է
Քաղաքական
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում նկատել է փլուզում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն