Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
Նյու Դելին պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Լաոսում Արևելյան Ասիայի գագաթնաժողովի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Ուկրաինայի հակամարտության հարցում երկխոսությունն ու դիվանագիտությունը շարունակում են կարևոր մնալ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջերս հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հնդկաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել հարցի կարգավորմանը»,- X հարթակում գրել է նախարարը:
Ավելի վաղ WION լրատվական ալիքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր Մոդիի՝ Ուկրաինա կատարելիք այցի մասին, որը հնարավոր է՝ տեղի ունենա օգոստոսի երրորդ շաբաթում, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 23-ին։ Հեռուստաալիքը նշել էր, որ Զելենսկին ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Մոդիի հետ և հրավիրել Հնդկաստանի առաջնորդին այցելել իր երկիր, ինչից հետո նրանք հանդիպել են Իտալիայում Յոթնյակի խմբի գագաթնաժողովի շրջանակում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)