Ահազանգ ոստիկանական բռնության մասին․ ՀՀ քաղաքացի
ՔաղաքականՖեյսբուքյան օգտատեր Նինա Շահվերդյանը ահազանգում է ոստիկանական բռնության մասին․
«Հենց նոր, 20:10 ի շրջակայքում Երեւանի հրապարակում՝ դեպի Տիգրան Մեծ ճանապարհի մոտ մի քանի ոստիկան 2 ջահել տղաների (մեկը մարմնագույն շորեր հագած, մյուսը մուգ կապույտ/սեւ) էին ահավոր ծեծում: Քարշ տալով իրենց էն մեծ մեքենաները՝ երկուսին էլ մեջն են խցկել, իջեցրել են մետաղյա «վարագույրը» ու շարունակել մեջը անաստվածորեն ծեծել էդ տղաներին, լսվում էին բարձր գոռոցներ:
Մոտեցա կողքին կանգած էն հսկող ոստիկաններին, ասում եմ՝ անօրինական ա, մարդկանց ծեծելը անօրինական ա, գնացեք դադարեցրեք, ինչու՞ են այդ տղաներին ծեծում, ինչին ոստիկանը ասում ա՝ ուրեմն դեպք ա եղել, ու գնում ա մնացած ոստիկանների մոտ, ովքեր կանգնած նայում էին այդ ամենին:»
Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։