Բնապահպանության ոլորտում խախտումները շատացել են մինչև 730 տոկոսով
Արտակարգ ՊատահարԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2024 թ․ առաջին կիսամյակում խախտումների բազմաթիվ դեպքեր է արձանագրել։ Մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2024թ․ 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում են կառույցից։
Ցուցանիշները՝ ստորև․
897 իրավախախտման դեպքերն ըստ ոլորտների՝
- 338 մթնոլորտային օդ, ջրային, հողային ռեսուրսներ, թափոններ
- 152 կենսաբազմազանություն
- 85 ընդերքօգտագործում
- 322 այլ
671 վարչական վարույթ (2023թ.՝ 28.8% աճ)
570 վարչական տույժ (2023թ.՝5% աճ),
81.470.000 դր. տուգանք (2023թ.՝ 58.1%աճ)
5.495.753.903 դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս (2023թ.՝ 734.6% աճ)
45 գործունեության կասեցում (2023թ.՝ 181․2% աճ)
227 ստուգում՝ 98 ծրագրային, 129 արտածրագրային (2023թ.՝ 5% աճ)
Ծրագրի կատարողականը 100%
107.004.476դր. մուտք ՀՀ պետական բյուջե։