Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես «մտավ Լիբիա և Ղարաբաղ» (տեսանյութ)
ՀասարակությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, որպեսզի օգնի պաղեստինցիներին, կարող է մտնել Իսրայել «ինչպես մտավ Լիբիա և Ղարաբաղ»։ Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսին կարող է լինել այս միջամտությունը, նշում է Reuters-ը։
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անել այս անհեթեթ բաները Պաղեստինի հետ։ Ինչպես մենք գնացինք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այնպես էլ կարող ենք անել նրանց հետ»,- ընդգծել է Էրդողանը։
Նա հայտարարել է. «ոչ մի պատճառ չկա, որ մենք դա չանենք»։