Ըստ թուրքական մտածողության, մենք «sahip çıkmak» չենք, այլ՝ նվաստներ, որոնք որևէ հարգանքի արժանի չեն
ԱյլԻրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին, բողոք հղելու Օլիմպիադայի ժամանակ Հիսուսի կերպարը նսեմացնելու համար: Հիսուսը՝ Իսան, իսլամում մարգարե է և դա վիրավորանք է նաև Իսլամի համար: Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Իսկ Թուրքիայի մամուլում, այդ կապակցությամբ, այդ արարքի նկատմամբ Ֆրանսիայի քրիստոնյաների ունեցած վերաբերմունքը բնութագրում են «sahip çıkmak» արտահայտությամբ՝ «sahip» – տեր, իսկ արտահայտությունը «Տեր կանգնել»: Այսինքն տեր կանգնել սեփական ինքնությանն, արժեքներին, այսինքն չլինել, հայերեն ասած, «շուռ տված», «արժանապատվություն չունեցող», «սեփական եսից հրաժարվող»:
Հիմա, ըստ թուրքական մտածողության, ովքեր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները, երբ լռում են սեփական ինքնությունից հրաժարվելու ՔՊ-ականների կոչերին ու ինչպես են նրանց, ի վերջո, մեզ բոլորիս վերաբերվում:
Փաստորեն, մենք "sahip çıkmak" չենք, այլ՝ նվաստներ, որոնք որևէ հարգանքի արժանի չեն»։