Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպան ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները 

Փոխվարչապետի պատասխանը՝ ո՞ր հոդվածներով են գյուղ ու ճանապարհ հանձնում թշնամուն

Հրապարակումներ

Yerkir.am-ը գրում է․

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրության կետերից մեկում նշված է հետևյալը. «Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ գրավոր հարցում ուղղելով՝ խնդրել էինք  տրամադրել տեղեկատվություն առ այն, թե ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը տեղի չունեցան, ո՞րն է պատճառը:

Փոխվարչապետի գրասենյակից հղում են կատարել հուլիսի 1-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակի հրապարակած մամուլի հաղորդագրությանը, ըստ որի՝ «….համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:

Ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը չեն ավարտվել, ինչպես այդ մասին պայմանավորվել էին 8-րդ հանդիպմանը, փոխվարչապետի գրասենյակը չի մեկնաբանում: Ստացվում է, որ կողմերը կարող են հանգիստ չկատարել պայմանավորվածությունները,  խախտել հայտարարված ժամկետները և դրա մեջ արտառոց ոչինչ չտեսնել, ավելին, բանակցություններն անվանել կառուցողական: 

Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում մինչ օրս տեղի ունեցած սահմանազատումն ու սահմանագծումը, որի արդյունքում թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի, չի համարվում ապօրինի և հանցավոր արարք՝ հարցին ի պատասխան, փոխվարչապետի գրասենյակը պատասխանել է. «Ոչ, չի համարվում: Ավելին՝ հարցի մեջ «թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի» արտահայտությունը կոռեկտ չենք համարում»:

Իսկ թե ինու՞ չի համարվում ապօրինի և հանցավոր արարք, այսինքն՝ ինչպե՞ս կարող է մի մարմին, այն էլ այդչափ կարևոր և ճակատագրական նշանակության հանձնաժողով, գործել՝ չունենալով հաստատված կանոնակարգ, փոխվարչապետի գրասենյակը համառորեն չի մեկնաբանել: Իսկ թե ինչու է «թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի» արտահայտություն համարվել ոչ կոռեկտ՝ թե՛ զարմանալի է, թե՛ լիովին հասկանալի՝ Փաշինյանի իշխանության օրոք: Ադրբեջա՞նը թշնամի չէ, թե՞ գյուղատեղիները չեն հանձնվել՝ ո՞րն է սխալ կամ, ըստ Մհեր Գրիգորյանի, ոչ կոռեկտ: Թե՞ պետք է ասեինք «բարեկամ Ադրբեջանին է վերադարձվել 30 տարի առաջ նրանից խլվածը», որ փոխվարչապետի համար լիներ կոռեկտ և բավարարեր Փաշինյանի իշխանության ադրբեջանասիրական քարոզչամեքենայի պահանջները:

Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում թույլատրելի է և հնարավոր է շարունակել այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Այս շատ պարզ հարցը, պարզվում է, անհասկանալի է փոխվարչապետի գրասենյակի համար:

Ուզում էինք հարցնել՝ առանց սղոց ինչպե՞ս եք անտառ կտրելու կամ առանց կանոնակարգի ո՞նց եք սահման գծելու առաջիկայում. այնպես, ինչպես «գծել» եք նախորդի՞վ: Դա էինք հարցնում, ի՞նչն էր անհասկանալի կամ ոչ կոնկրետ: Ավելի արդար չէ՞ր լինի՝ խոստովանելը, որ այո՛, հնարավոր չէ, բայց քանի որ շեֆը մոլեգին կերպով հրամայել է «գծել», այն է՝ ինչ Ալիևը կուզի՝ շուտափույթ հանձնել, ստիպված գլուխներս կախ ենթարկվում ենք այդ հանցավոր և հայրենադավ հրամաններին:

Եվ ամենավերջում՝ նշված գործընթացները «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածներով են կարգավորվում՝ հարցին, պարզվում է, փոխվարչապետի գրասենյակը կամ չի տիրապետում, կամ չի ուզում պատասխանել և առաջարկում է այն ուղղել արդարադատության նախարարությանը:

Պարզորոշ է՝ այս խայտառակ գործընթացն ուրիշի գրպանը գցելու ձգտում կա: Ինչպե՞ս կարող է փոխվարչապետի գրասենյակը, այդ պետական բարձրագույն ինստիտուտներից մեկը, որին լիազորված է իրականացնել սահմանազատման ու սահմանագծման կարևորագույն գործառույթներ, չիմանա, թե ինքը ներպետական օրենքների ո՞ր դրույթներով է առաջնորդվում: Իսկ եթե իսկապես չեն տիրապետում, ապա առնվազն պետք է այս փաստը դիտարկել իբրև հայտարարություն հանցագործության մասին, քանզի մարդիկ բարձրաձայն հայտարարում են, որ չգիտեն, թե օրենքների ո՞ր հոդվածներով են իրենք գյուղ ու միջպետական նշանակության ճանապարհ հանձնում թշնամուն, ներողություն, «վերադարձնում բարեկամին» (կոռե՞կտ է, պարոն Գրիգորյան):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Ամենադիտված