Շիրակի մարզպետն աշխատանքային այցով Արթիկ համայնքում է եղել
ՏեսանյութերՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով Արթիկ համայնքում է եղել։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, Փանիկ բնակավայրում իրականացվող աշխատանքներին։
Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ – Արևշատ – /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 – կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուներին հորդորել է մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները, շինարարին էլ կոչ արել՝ ապահովել դրանց անխափան ընթացքը.
«Աշխատանքներում ամենաչնչին թերացումն անգամ պետք է բացառել, դրանց ի հայտ գալու դեպքում՝ ամենասեղմ ժամկետում պետք է վերացնել, պետական և համայնքային անգամ ամենափոքր միջոցները չպետք է անտեղի ծախսվեն, առավել ևս վատնվեն, հոգատար ու հետևողական պետք է լինեն բոլոր պատասխանատու կառույցները»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։