Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր Ադրբեջանում երկարաձգվել է կարանտինային ռեժիմը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը խոսել է իր և UFC-ի նախագահի հարաբերությունների մասին Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր Հայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել» Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին 

Պետք է օգտագործենք ներկա պատմական պահը Ադրբեջանի հետ թշնամության էջը փակելու համար. Միրզոյան

Այլ

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին.

Մեծարգո՛ նախարար,

Իմ սիրելի բարեկամ Կոնստանտինոս,

Շատ ուրախ եմ վերադառնալ Նիկոսիա արտաքին գործերի նախարարի կարգավիճակում։ Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը, բայց այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարը պատիվ ունի մասնակցել և ելույթով հանդես գալ Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։ Հարգելի’ Կոնստանտինոս, շնորհակալություն այս հրավերի համար, և նշեմ, որ հաճույքով մասնակցեցի այդ ձևաչափով բաց և համապարփակ քննարկմանը։

Անդրադառնալով մեր այսօրվա երկկողմ քննարկումներին՝ ուզում եմ ընդգծել հետևյալ չորս կետերը.

Նախ, մենք ընդլայնել ենք մեր գործընկերությունն այն մակարդակի, որ մեր մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը պարզապես պարտադիր է: Ուստի ես ուրախ եմ միանալ ձեզ՝ հայտարարելով, որ Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսների ընթացքում փոխադարձաբար դեսպանություններ կբացեն երկու երկրների մայրաքաղաքներում։ Ավելորդ է ասել, որ այն լրացուցիչ կնպաստի մեր գործընկերության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ամրապնդմանը:

Երկրորդ. ո՞ր ուղղությամբ և ինչպե՞ս ամրապնդել մեր գործընկերությունը: Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում աճել է: Կարծում եմ, որ դա հենց այն ուղղությունն է, որը մենք կարող ենք և պետք է համատեղ ջանքերով զարգացնենք՝ նոր արդյունքներ նախանշելու և դրական դինամիկայի շարունակությունն ապահովելու համար։

Երրորդ կետը վերաբերում է Հայաստան-ԵՄ գործընկերությանը։ Փաստացի, սա իմ առաջին այցն է ԵՄ անդամ երկիր ԵՄ խորհրդի կողմից ընդունված պատմական, մասնավորապես Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումներից հետո: Եվ ես կարծում եմ, որ սա նաև խորհրդանշական է, քանի որ մենք տեղյակ ենք Կիպրոսի աջակցության մասին՝ այս պատմական հանգրվաններին հասնելու ճանապարհին: Այսպիսով, ես ցանկանում եմ օգտվել այս առիթից և շնորհակալություն եմ հայտնել Ձեզ, հարգելի՛ նախարար, ինչպես նաև ԵՄ և անդամ երկրների մյուս գործընկերներին՝ մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու միջոցով, որոնք, իհարկե, մենք հանձնառու ենք շարունակել։ ԵՄ խորհրդի ընդունած երկու որոշումներն էլ ավելի կմոտեցնեն Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին ԵՄ-ին ու հակառակը, և նաև կնպաստեն Հայաստանի դիմակայունությանը և, հետևաբար, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Զուգահեռաբար, մինչ մենք աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ընդլայնված օրակարգի հեռանկարների շուրջ, մենք քննարկում ենա օրակարգային այլ նոր հարցեր:

Եվ վերջապես չորրորդ կետը. մենք այսօր քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները և մեր երկրների շուրջ ընդհանուր իրավիճակը։ Ակնհայտ է, որ մեր գործընկերությունը, բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել՝ պայմանավորված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությամբ։ Մենք սերտորեն համագործակցել ենք և շարունակելու ենք այդպես համագործակցել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խնդիրներ, այդ թվում՝ հումանիտար բնույթի, որոնց մեր ժողովուրդները բախվել են հակամարտությունների և դժվարությունների հետևանքով: Մենք բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։

Հարգելի՛ գործընկերներ, ինչպես մենք ապացուցել ենք մեր գործողություններով, Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։ Այս առումով մենք միշտ համերաշխություն ենք հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ աջակցելով Կիպրոսի խնդրի արդար և կայուն լուծում գտնելու ջանքերին՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի:

Մեր հանձնառությունն արտացոլված է նաև մեր անմիջական հարևանությամբ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու տեսլականում։ Այսպիսով, հարգելի՛ ներկաներ, ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը: Կարծում եմ՝ այս դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են: Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար:

Սիրելի՛ բարեկամ,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի, այսօրվա համապարփակ քննարկումների և իմ պատվիրակության ամենաջերմ ընդունելություն համար։

Շատ շնորհակալ եմ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականները կիտրոնի տեսք ունեցող մոլորակ են հայտնաբերել․ Daily Mail Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր Կրետեի ափերից ավելի քան 500 միգրանտ է տարհանվելԱդրբեջանում երկարաձգվել է կարանտինային ռեժիմը «Ամուսնությունը միշտ օգնում է». Կիրկորովն առաջին անգամ խոսել է Պուգաչովայի սկանդալային հարցազրույցի մասինԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը խոսել է իր և UFC-ի նախագահի հարաբերությունների մասին3I/ATLAS միջաստղային օբյեկտը անցել է Երկրին ամենամոտ կետով Անհայտ անձինք Բելգիայի թանգարանից գողացել են Նապոլեոնի մատանին Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր40 տարի առաջ անհետ կորած աղջիկը ողջ է հայտնաբերվելՀայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել»Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. ԽուդաթյանՈւմերովը բանակցություններ է վարել եվրոպացի գործընկերների հետ Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսըWildberries-ը կվերանվանի իր պատվերների թողարկման կետերը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերինԹուրքիայում զանգվածային ձերբակալություններ են ԵՄ-ն կօգտագործի ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար․ PoliticoԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցումՕդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը 15-ամյա աշակերտուհուն սպանած տղամարդու ինքնությունը բացահայտվել է 28 տարի անցՌուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների կալանքի ժամկետըԿաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարանՌուբիոն շնորհավորել է ԼավրովինԻնչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական ՓալմերըԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի36 ժամ ջուր չի լինելու«Այսօրվա նիստը տևեց ընդամենը 4.5 ժամ»․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ ՌուբիոԺնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումներըՔանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվելԻնչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփի և Մադուրոյի հնարավոր հանդիպման մասինՇատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Հայ հոգևորականը միշտ ապրել ու գործել է նաև հանուն հայրենի երկրի և ազգի․ Հայր Ասողիկ Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվիԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵվրահանձնաժողովը սպառնում է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են2027թ. կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը Արթուր Նահապետյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունըՍրանք անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Գեղամ ՄանուկյանՔննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը
Ամենադիտված