Հայտնի է՝ որքան է պահանջում Կրասնոդարը Սպերցյանի տրանսֆերի դիմաց
Հասարակություն«Կրասնոդարը» պատրաստ դիտարկել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Եվրոպայի թոփ առաջնություն ոչ պակաս, քան 18 միլիոն եվրոյի առաջարկի դիմաց, armsport.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Metaratings-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Լանսն» արդեն առաջին առաջարկն արել է, բայց ավելի քիչ է առաջարկել վերը նշված գումարից․ ֆրանսիական ակումբը դեռ չի հրաժարվել բանակցություններից։
Arménie Football-ը ևս հայտնում է, որ ֆրանսիական ակումբը շարունակում է բանակացությունները տրանսֆերի շուրջ։ Նշվում է նաև, որ կրասնոդարյան ակումբը կարող է խնդրել «Լանսին» մի քանի փուլով վճարել 18 մլն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։
Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական առաջնությունների այլ թիմեր, սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի եղել։
24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» հիմնական թիմում հանդես է գալիս 2021 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Էդուարդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար: Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։