Ամեն ինչ արժերզրկում է, ուր գնում է՝ հանձնում է. ԱԺ նախկին պատգամավորը՝ Փաշինյանին
ԱյլՎարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդն այնպես է արժեզրկել խաղաղություն բառը, որ անգամ այդ պարզ, մաքուր, որոշիչ հասկացությունը մեր մեջ կորցրել է իր իմաստը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նարինե Կարապետյանը:
«Այդ ամենը նրանից է, որ ամեն ինչ արժերզրկում է, ուր գնում է՝ հանձնում է»,-հավելեց նա։
«Մինչև 2018 թվականը մենք ունեցել ենք բանակցային բարդ գործընթացներ, դժվարություններ, բայց 30 տարիների ընթացքում հասել էինք նրան, որ ունենալու էինք մեր երազածը։ Եթե այս 6 կործանարար տարիները չլինեին, մենք երևի կունենայինք ճանաչված Արցախ՝ թեկուզ 5 շրջանները հանձնելով»,-նշեց Նաիրա Կարապետյանը: