Մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է․ Արմեն Քոչարյան
Ժամանց
Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ թեև հայտարարվեց, որ աղբահանության խնդիր այլևս չենք ունենալու, բայց Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ։ Այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ հենց իրենք խոստովանեցին, որ, փաստացի, ստել են՝ այս անգամ որպես պատճառաբանություն բերելով վարորդների պակասը։
Իսկ մինչ քաղաքային իշխանությունն իր իսկ անգօրծությունն ու կառավարելու անկարողությունը կոծկելու նորանոր արդարացումներ է փնտրում, մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է։
Ներկայացված կադրերը մասնավորապես Կենտրոն, Ավան, Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից են։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)