Գարեգին Խումարյանը պատժվել է, որովհետև հանդգնել է քննադատել Նիկոլ Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց
ՔաղաքականՍուրեն Սուրենյանցը գրում է․
«Ռադիոյի տնօրենի ընտրության, ընտրությունների և հեղափոխության մասին
«Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն: Այս դեպքում շնորհավորանքը շռայլություն կլիներ կամ կնույնանար ավտորիտարիզմը ողջունելու հիվանդ ցանկության հետ:
Այս մրցույթ կոչվող ֆարսն իշխանության պատժիչ գործողությունն էր, որի նպատակը Հանրային ռադիոյի տնօրինությունից Գարեգին Խումարյանին հնարավորինս հեռու պահելն էր:
Բացարձակապես էական չէ՝ ինչ եմ մտածում Գարեգինի հայացքների մասին, այս դեպքում նա պատժվել է, որովհետև հանդգնել է քննադատել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, գնահատման չափանիշը եղել է ոչ թե Խումարյանի մասնագիտական և վարչական գործունեությունը, այլ նրա հայացքները:
Ավտորիտսրիզմը այսպես է հաստատվում՝ գռեհիկ միջամտություն ՏԻՄ-երի գործունեությանը, սեփականության վերաբաժանում, տեղեկատվական ռեսուրսների կոնսոլիդացիա: Նման իշխանությունը չի կարող ընտրությունները կեղծելու գայթակղություն չունենալ, որովհետև «մեսիաներին» պարտվել չի կարելի: Սա, իհարկե, չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մերժի ընտրությունների ճանապարհը. իշխանափոխության ավելի լեգիտիմ ճանապարհ պարզապես չկա: Չպետք է թույլ տանք, որ իշխանությունները ընտրություններ կեղծեն, կեղծելու պարագայում՝ հեղափոխություն իրավունքը լեգիտիմ է»: