Վրաստանում հայտնել են՝ երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
ԻրավունքՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։
Նրա խոսքով, այդ ժամանակ Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վերականգնում կլինի։
«Հիմնական գործոնը ռազմական հակամարտության ավարտն է։ Պատերազմն ավարտվելուց հետո հարաբերությունները կվերականգնվեն: Սա է մեր լավատեսության հիմքը»,- ասել է վարչապետը։
Կոբախիձեն նշել է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը գտնվում է ԱՄՆ-ի ձեռքում, և վրացական կողմը սպասում է փոխադարձ քայլերի։