Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում
ՏեսանյութերԵրեքշաբթիից հինգշաբթի Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում, ասել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նոր կանխատեսումները հաստատում են այսօր մագնիսական փոթորիկների բարձր հավանականությունը G3 ուժեղ մակարդակի, իսկ չորեքշաբթի օրը՝ G2 միջին մակարդակի, և նույնիսկ ընդլայնում են դրանց հավանականությունը հինգշաբթի համար նաև միջին՝ G2 մակարդակի»,- գրել է Լեուսը իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ երեկ երեկոյան սպասվում էր մագնիսական փոթորիկների մեկնարկը, սակայն գեոմագնիսական դաշտը պահպանվել է և միայն Երևանի ժամանակով 04:19-ից հետո այն փոքր-ինչ խախտվել է։