Գևորգի համար Հայաստանը մահաբեր ու ամենախժռիչ ճահիճ է, որից որքան հեռու`այնքան լավ․ Մարտիրոսյան
ՀասարակությունՔաղաքական գործիչ Հայկ Մարտիրոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
Գևորգը, լինելով բոլորի կողմից ընդունելի մարդ, հանգիստ կարող էր տասնյակ իր գործընկերների պես տեղավորվել ռեժիմի հաստ աղիքում և շարունակել աշխատել ու «տուն պահել»: Չարեց: Որովհետև որոշեց չհանդուրժել դավաճանաբանությունն ու չդառնալ դրա հերթական պրոպագանդիստ:
Գևորգը միակն էր այն լրատվամիջոցներից, որ ինձ` իշխանության և ընդդիմության լրատվամիջոցների կողմից սև ցուցակ գցելուց և տոտալ մեդիա շրջափակում հայտարարելուց հետո էլ ինձ երկու անգամ հրավիրեց Հանրայինի եթեր: Հանրայինի: Երկու անգամ !
Հիմա Գևորգին հանեցին աշխատանքից:
Լավ արեցին: Գևորգը այլ տեղ պետք է աշխատի ու այլ երկրում ապրի: Հայաստանն իր նմանների տեղը չէ: Իր պես մարդու համար Հայաստանը մահաբեր ու ամենախժռիչ ճահիճ է, որից որքան հեռու` այնքան լավ:
Հուսամ նոր կյանք կսկսի:
Իսկ սրանք` իրենց ամբոխների հետ թող շարունակեն դեպի կործանում գնալ: