Ժորա Չիչոյանը վերականգնվել է ՕՀՄ-ներ քննող դատավորների ցուցակում՝ փոխարինելով Արթուր Մկրտչյանին
Արտակարգ Պատահար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ, թոշակի անցած դատավոր Արթուր Մկրտչյանի փոխարեն քաղաքացիների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության վերաբերյալ միջնորդությունները կքննի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը։ ԲԴԽ-ն հուլիսի 29-ին նորմատիվ որոշում է կայացրել՝ ՕՀՄ-ների վերաբերյալ միջնորդություններ քննող դատավորների ցանկում «Արթուր Մկրտչյան» անունը փոխարինելով «Ժորա Չիչոյան» անունով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Նշենք, որ Ժորա Չիչոյանն ավելի վաղ արդեն իսկ գտնվում էր վերոնշյալ միջնորդությունները քննող դատավորների ցանկում, սակայն հուլիսի 4-ին ԲԴԽ-ն որոշել էր հեռացնել նրան ցանկից՝ նախընտրելով Դավիթ Արղամանյանին, որը 2018թ․ իշխանափոխության ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հավաքներին և «թմբուկ խփել»։
Ասել է թե՝ Արթուր Մկրտչյանի լիազորությունների դադարումից հետո Ժորա Չիչոյանին վերադարձրել են ՕՀՄ-ներ քննելու հնարավորությունը։ ՕՀՄ-ներ քննող դատավորների ցուցակում են նաև Երևանի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)