Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին Կրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունը ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով ԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Երևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռը Ալեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. Սարգսյան Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Մկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. Փաշինյան Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը 

Կիրանցեցիների իրավունքները կոպտորեն խախտվել են. բոլոր ապօրինի գործողությունները խնդիրներ են դառնում. Հովհաննես Խուդոյան

Ապրիլի 19-ից Տավուշի մարզում ՀՀ իշխանությունների կողմից իրականացված սահմանագծման արդյունքում Կիրանցի մի քանի բնակիչների տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տները կորցրած բնակիչներն իրենց ձեռքին ունեն պետության կողմից տրված սեփականության վկայականներ, նրանք այդ մասին մի քանի անգամ բարձրաձայնել են, սակայն պատկան մարմինները չեն արձագանքել։

Թեև օրերս մամուլի ասուլիսի ժամանակ Կադաստրի կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Ալեքսանյանը խոսելով Կիրանցում սեփականության վկայականների մասին, ասաց, որ օրենքով այդ վկայականները համարվում են ճիշտ և ունեն ապացուցողական ուժ, քանի դեռ դատարանով անվավեր չեն ճանաչվել այդ գրանցումները։

Այսինքն՝ ստացվում է, որ դատարանը դեռևս չի ապացուցել, որ այդ սեփականության վկայականներն անվավեր են, բայց Կիրանցում բնակիչները պետության տրամադրած սեփականության վկայականները ձեռքներին՝ արդեն կորցրել են իրենց տները։

168.am-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց՝ այս ամենը միանշանակ հակաօրինական քայլ է, և խնդիրը գալիս է այլ տեղից։

«Երբ իշխանությունն ուզում է ապօրինաբար տարածքներ հանձնել Ադրբեջանին, դրանից բխող բոլոր գործողությունները խնդիրներ են դառնում, քանի որ, երբ հայտարարում են, թե պետությունը կադաստրի վկայական չպետք է տար, այդպես չէ։ Իրականում պետք է տար։ Դա եղել է հայկական տարածք, Հայաստանի վերահսկողության ներքո, իսկ կադաստրն էլ տվել է այդ սեփականության վկայականները։ Ստացվում է, որ իշխանությունը փորձում է իր քայլերի հետևանքով առաջացրած խնդիրները փաթաթել մանր ու միջին օղակի պետական ծառայողների վրա»,- նշեց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ սեփականության իրավունքից հնարավոր չէ զրկել՝ առանց դատարանի որոշման, իսկ կոնկրետ դեպքերում՝ առանց հանրային գերակա շահ ճանաչելու ընթացակարգի։

«Օրինակ, եթե պատկերացնենք, որ ինչ-որ խաղաղության պայմանագրի շրջանակում պետք է փոխադարձ զիջումներով գործընթաց տեղի ունենա, որը ենթադրում է նաև Հայաստանի տարածքների հանձնում, ինչ-որ բան ստանալու դիմաց, ապա այդ ամենը, բնականաբար, պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Դրանից հետո այն անձանց սեփականությունը, որոնց տարածքները պետք է հանրային գերակա շահ ճանաչվեն, պետք է ունենա համապատասխան հատուցում, որը նախատեսում է շուկայական արժեք՝ գումարած 10-15 տոկոս։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի այդ մարդկանց զրկել իրենց սեփականության իրավունքից դատական կարգով»,- հավելեց փաստաբանը։

Տվյալ դեպքում ի՞նչ կարող են անել Կիրանցում իրենց տները կորցրած բնակիչները. նրանք կարող են դիմել ՄԻԵԴ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ բոլոր երկրներն ունեն նման գործընթացներ, որտեղ սեփական քաղաքացիները կամ տվյալ երկրի տարածքում գտնվող մարդիկ հայց են ներկայացնում Եվրոպական դատարան։

«Ընդունելի չէ մոտեցումը, երբ ասում են՝ դու քո պետությանը դատի ես տալիս։ Եթե պետությունը չի կարողացել քո իրավունքներն ապահովել, ապա, բնականաբար, այդ գործիքից քաղաքացին պետք է օգտվի։ Մարդիկ միանշանակ իրենց իրավունքների համար պետք է պայքարեն, գուցե լինեն մարդիկ, որոնք համաձայնեն օրենքի սահմաններից դուրս ինչ-որ փոխհատուցում ստանալու առաջարկին, նաև լինեն մարդիկ, որոնք օրենքով սահմանված կարգով հարցը վիճարկեն։ Տվյալ պարագայում օրենքը միանշանակ քաղաքացիների կողմից է, այդ անձանց իրավունքները կոպտորեն խախտվել են, ընդ որում, միայն այդ մարդկանց մասին չէ խոսքը, քանի որ մարդկանց սեփական պետության տարածքից, առանց իրենց կամքը հարցնելու, զիջում են թշնամուն»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըՈւկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-իցՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ինՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողովԻրանն ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխանով Նեթանյահուն նշել է` ինչ պայմանով Լիբանանից դուրսս կբերի իսրայելական զորքերըԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետԱլեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. ՍարգսյանՊուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքըՄարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետՌուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԹրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համարՇալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրելՄԱԿ-ի ԱԽ-ն Բելառուսի քաղաքացիների հետ ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման կապակցությամբ նիստ կանցկացնի«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՊուտինի դիտած «Սուպերջեթը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀնդկաստանումՏիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքըԹրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր» Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերինԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmlurԲժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամներըՊակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումըՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՄիԳ-29 կործանիչի կորստի մասին Պոլտավայի մարզումԴիվանագետը հայտնել է՝ ԱՄՆ որ նահանգն է «հարգում և ճանաչում» ՌուսաստանինԱ՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրաԱրթուր Ղազինյանը ՍԴ-ին հորդորել է չտրվել քաղաքական գայթակղություններինՍալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ումԵՄ-ն առաջարկել է փոխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմըՈւկրաինայից վերադարձվել է 171 Կուրսկի բնակիչՖին քաղաքական գործիչը քննադատել է ԵՀ ղեկավարինՎենեսուելայի իշխանությունները կսահմանափակեն մուտքը երկրաշարժից առավել տուժած նահանգԶելենսկին չի կարողանում շահավետ գործարք ձեռք բերել Ուկրաինայի հարցում. ԶԼՄՀային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Մայրը ողբում է երեխաների մահն ու փախչում Փամբակից. մանրամասներ` ջրահեղձ եղած երեխաների ընտանիքից (տեսանյութ)Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ
Ամենադիտված