Եթե այսօր չասենք՝ Քյարքի, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից. Փաշինյան Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է. Իսրայելը զգուշացրել է Թուրքիային Արդարության հաստատումը հետաձգել են փողով ու մաֆիոզ կապերով. Փաշինյան Բանկային համակարգի հետ կապված ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ. Փաշինյան Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածների համար կառավարությունը 1.17 մլրդ դրամ կհատկացնի Մի խեղճի բռնում, 20 տարի նստացնում են, իսկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են. Փաշինյան Ատամ չէին՝ պրոթեզ էին, այդ պրոթեզը ես եմ հանել»․ Փաշինյանը՝ Ալիևի «ատամները քաշելու» մասին Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները Իրինա Յոլյանին չընտրեցին ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ Հայաստանը փորձում է օգտվել և՛ ԵՄ-ից, և՛ ԵԱՏՄ-ից․ Զախարովա 

412 միլիոն դրամի հափշտակություն ու 757 միլիոնի հափշտակության փորձ է եղել․ մանրամասներ

Տեսանյութեր

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիս ամսից մինչև 2023թ. մարտ ամիս կազմակերպել, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խմբի կազմում և այլ հանցակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար և փորձել է հափշտակել 757.551.522 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, Վ.Դ.-ն, տեղեկանալով ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումների մասին, որի համաձայն՝ որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու պարագայում ծրագրի շահառուն հնարավորություն է ունենալու ստանալ իր կողմից կատարված ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում, որոշել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Հանցանքի կատարումը կազմակերպելու, ինչպես նաև անձամբ այն կատարելու նպատակով Վ.Դ․-ն նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Ք.Գ.-ի հետ, իսկ հանցանքի կատարմանն օժանդակելու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթներ Ն.Բ.-ի, Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի հետ, նրանց միջև կատարել հստակ դերաբաշխում։

Մասնավորապես՝ անձամբ զբաղվել է նշված ծրագրով շահառուների հայտնաբերման և ներգրավման գործընթացով, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է ներգրավված մյուս անձանց գործողությունները։ Իր հանձնարարությամբ Ա. Ա-ի, Հ. Ն.-ի և Է. Մ.-ի անուններով հիմնված Ա/Ձ-ները նա օգտագործել է իբրև միջոց՝ այգիների ոռոգման համակարգերի անցկացման համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերումը և դրանց արժեքները հիմնավորելու համար:

Այդ նպատակով Վ.Դ.-ն, ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր միջնորդ անձանց միջոցով կապ է հաստատել շուրջ 35 անձանց հետ։ Նրանց առաջարկել է մասնակցել վերը նշված պետական աջակցության Ծրագրերին և ՀՀ տարբեր մարզերում իրենց տիրապետության տակ գտնվող հողատարածքներում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։

Միաժամանակ նրանց կամ լիազորված անձանց պարզաբանել է, որ տիրապետում է ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար ՀՀ կառավարության պետական աջակցության հիշյալ Ծրագրերի դրույթներին և մտերիմ հարաբերություններ ունի Ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց հետ, որի պայմաններում հնարավոր է այգեհիմնման նպատակով ներկայացնել կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ և այդ կերպ ստանալ իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները:

Վ.Դ.-ն, ստանալով վերը թվարկված անձանց համաձայնությունը, Ք.Գ.-ի ու Ն.Բ.-ի հետ, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելուն օժանդակելու նպատակով, կազմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրերով սահմանված 1հա ինտենսիվ այգու հիմնման համար սահմանված առավելագույն թույլատրելի սահմանաչափերին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ հանձնման-ընդունման ակտեր, գումարի վճարման ստացականներ և այլ կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառված են եղել ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական աշխատանքների և ձեռք բերված ապրանքների դիմաց կատարված ծախսեր, այնպես էլ՝ իրականում կատարված կամ ձեռք բերված, սակայն էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:

2021թ․ հուլիս ամսից մինչև 2023թ․ մարտն ընկած ժամանակահատվածում, նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որի արդյունքում կնքվել են «Պետական աջակցություն տրամադրելու» մասին պայմանագրեր և շահառուներին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց կողմից խարդախությամբ հափշտակվել է, իսկ 757.551.522 ՀՀ դրամ գումարը փորձել են հափշտակել, որը չի հաջողվել՝ հանցավոր սխեման բացահայտվելու պատճառով:

Վերը նկարագրված արարքների համար Վ.Դ.-ին և ևս 11 անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ:

Նշված անձանց վերաբերյալ վարույթն առանձնացվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

ՀՀ Քննչական կոմիտե

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե այսօր չասենք՝ Քյարքի, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով արագ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ․ ԳալուզինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել է. Իսրայելը զգուշացրել է Թուրքիային Արդարության հաստատումը հետաձգել են փողով ու մաֆիոզ կապերով. Փաշինյան Բանկային համակարգի հետ կապված ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ. ՓաշինյանՀյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածների համար կառավարությունը 1.17 մլրդ դրամ կհատկացնի Մի խեղճի բռնում, 20 տարի նստացնում են, իսկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են. ՓաշինյանԱտամ չէին՝ պրոթեզ էին, այդ պրոթեզը ես եմ հանել»․ Փաշինյանը՝ Ալիևի «ատամները քաշելու» մասինՌոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորություններըՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինային հասցված հարվածների թիրախների մասինԻրինա Յոլյանին չընտրեցին ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբՀայաստանը փորձում է օգտվել և՛ ԵՄ-ից, և՛ ԵԱՏՄ-ից․ ԶախարովաԲժիշկը նշել է 35 տարեկանից հետո հղիության առավելությունները«Մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն»․ Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասինՌուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ․ ԶախարովաԿրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի հնարավորությունըՌադայի պատգամավորը կոշտ հայտարարություն է արել Զելենսկու՝ Զապորոժիե այցից հետո Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. ՓաշինյանՉինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան քայլերովԳագիկ Խաչատրյանի գործը ձգձգած դատավորի և նրա ընտանիքի ունեցվածքը պետք է ստուգել․ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն«Եթե գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔոչարյանինԶախարովան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային մեղադրել է Ռուսաստանում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջԽոշոր հրդեհ՝ Երևանում․ տեղում է 6 մարտական հաշվարկՊենտագոնը պատրաստում է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման վերանայման մի քանի տարբերակՀայտնի է դարձել զինծառայողի ավտոմեքենայի պայթյունի նախնական պատճառըԳազ չի լինի․ հասցեներԿառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում Վարդանյանի ընտրության արդյունքներըՀակամարտության շարունակությունը Զելենսկու իշխանությունը պահպանելու միակ միջոցն է. ԶախարովաՄեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբՆարիշկինը հաստատել է Մոսկվայում ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպումըԱրփինե Դավոյանը ստում է․ Թալինի հոգևոր հոր բնակարանը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն․ Արա ԶոհրաբյանՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԹրամփը ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարել«Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի այցը ՄոսկվաՓաշինյան․ Արտահանման ոլորտում խնդիրներ կան, բայց տնտեսությունը հարմարվում էՓաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ) Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքըՀայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿՎեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ «Խաղահրապարակը խաղաղության նշան է»․ Փաշինյանը՝ սահմանամերձ Ներքին Հանդի մասինԿառավարությունը 1,255 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանըԵրևանի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից«Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային». ՓաշինյանՀարազատը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 կալանավորի են ծեծել․ մեկը ԲԿ-ում է, մյուսները՝ պատժախցում
Ամենադիտված