ԼՂ-ից բռնի տեղահանված և Գորիսում ապաստանած քաղաքացիներն իրազեկվել են բնակապահովման ծրագրերի մասին
ԻրավունքԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է քաղաքացիների հետ հանդիպումներ՝ հանրապետության տարբեր մարզերում։
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Գորիսում, որի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրել է մանրամասներ՝ ծրագրի բաղադրիչներից օգտվելու ժամանակացույցի, աջակցության չափերի, դիմումներ ներկայացնելու ընթացակարգի և այլնի վերաբերյալ մանրամասներ։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն։