Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին Զգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանը Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ ԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասում Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին Կրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունը ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով 

Փաշինյանի այդքան գովազդած ինտենսիվ այգիների ծրագրից հափշտկվել է ավելի քան 1 մլն դոլար

Արտակարգ Պատահար

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ն հայտնում է, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիս ամսից մինչև 2023թ. մարտ ամիս կազմակերպել, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խմբի կազմում և այլ հանցակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար և փորձել է հափշտակել 757.551.522 ՀՀ դրամ գումար:         

Մասնավորապես, Վ.Դ.-ն, տեղեկանալով ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումների մասին, որի համաձայն՝ որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու պարագայում ծրագրի շահառուն հնարավորություն է ունենալու ստանալ իր կողմից կատարված ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում, որոշել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Հանցանքի կատարումը կազմակերպելու, ինչպես նաև անձամբ այն կատարելու նպատակով Վ.Դ․-ն նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել  Ք.Գ.-ի հետ, իսկ հանցանքի կատարմանն օժանդակելու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթներ Ն.Բ.-ի, Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի հետ, նրանց միջև կատարել հստակ դերաբաշխում։

Մասնավորապես՝ անձամբ զբաղվել է նշված ծրագրով շահառուների հայտնաբերման և ներգրավման գործընթացով, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է ներգրավված մյուս անձանց գործողությունները։ Իր հանձնարարությամբ Ա. Ա-ի, Հ. Ն.-ի և Է. Մ.-ի անուններով հիմնված Ա/Ձ-ները նա օգտագործել է իբրև միջոց՝ այգիների ոռոգման համակարգերի անցկացման համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերումը և դրանց արժեքները հիմնավորելու համար:

Այդ նպատակով  Վ.Դ.-ն, ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր միջնորդ անձանց միջոցով կապ է հաստատել շուրջ 35 անձանց հետ։ Նրանց առաջարկել է մասնակցել վերը նշված պետական աջակցության Ծրագրերին և ՀՀ տարբեր մարզերում իրենց տիրապետության տակ գտնվող հողատարածքներում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Միաժամանակ նրանց կամ լիազորված անձանց պարզաբանել է, որ տիրապետում է ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար ՀՀ կառավարության պետական աջակցության հիշյալ Ծրագրերի դրույթներին և մտերիմ հարաբերություններ ունի Ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց հետ, որի պայմաններում հնարավոր է այգեհիմնման նպատակով ներկայացնել կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ և այդ կերպ ստանալ իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները:

Վ.Դ.-ն, ստանալով վերը թվարկված անձանց համաձայնությունը, Ք.Գ.-ի ու Ն.Բ.-ի հետ, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելուն օժանդակելու նպատակով, կազմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրերով սահմանված 1հա ինտենսիվ այգու հիմնման համար սահմանված առավելագույն թույլատրելի սահմանաչափերին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ հանձնման-ընդունման ակտեր, գումարի վճարման ստացականներ և այլ կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառված են եղել ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական աշխատանքների և ձեռք բերված ապրանքների դիմաց կատարված ծախսեր, այնպես էլ՝ իրականում կատարված կամ ձեռք բերված, սակայն էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:

2021թ․ հուլիս ամսից մինչև 2023թ․ մարտն ընկած ժամանակահատվածում, նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որի արդյունքում կնքվել են «Պետական աջակցություն տրամադրելու» մասին պայմանագրեր և շահառուներին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց կողմից խարդախությամբ հափշտակվել է, իսկ 757.551.522 ՀՀ դրամ գումարը փորձել են հափշտակել, որը չի հաջողվել՝ հանցավոր սխեման բացահայտվելու պատճառով:

Վերը նկարագրված արարքների համար Վ.Դ.-ին և ևս 11 անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ:

Նշված անձանց վերաբերյալ վարույթն առանձնացվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասինԶգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանըԵվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրըՊակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասումՎենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըՄասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ պատրաստել բնակարանը արձակուրդ մեկնելուց առաջՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըՈւկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-իցՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ինՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողովԻրանն ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխանով Նեթանյահուն նշել է` ինչ պայմանով Լիբանանից դուրսս կբերի իսրայելական զորքերըԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետԱլեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. ՍարգսյանՊուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքըՄարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետՌուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԹրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համարՇալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրելՄԱԿ-ի ԱԽ-ն Բելառուսի քաղաքացիների հետ ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման կապակցությամբ նիստ կանցկացնի«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՊուտինի դիտած «Սուպերջեթը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀնդկաստանումՏիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքըԹրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր» Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերինԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmlurԲժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամներըՊակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումըՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՄիԳ-29 կործանիչի կորստի մասին Պոլտավայի մարզումԴիվանագետը հայտնել է՝ ԱՄՆ որ նահանգն է «հարգում և ճանաչում» ՌուսաստանինԱ՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրաԱրթուր Ղազինյանը ՍԴ-ին հորդորել է չտրվել քաղաքական գայթակղություններինՍալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Ամենադիտված