Վերջին կիսամյակում Հայաստանի մեկ քաղաքացի է արտաքսվել Վրաստանից
ՔաղաքականՎերջին 6 ամսում Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 139 քաղաքացի։ Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին երկու եռամսյակների ընթացքում Վրաստանից ամենաշատը արտաքսվել են Ադրբեջանի քաղաքացիներ` 28, փոխանցում է Aliq.ge-ն։
Այս ժամանակահատվածում Հայաստանի 1 քաղաքացի է արտաքսվել։
Վիճակագրության համաձայն՝ վտարվել է Իրանի` 16, Իրաքի` 14, Չինաստանի և Հնդկաստանի 11-ական քաղաքացիներ։
Արտաքսվել են նաև Թուրքիայի` 9, Նիգերիայի և Եգիպտոսի` 8-ական, Ռուսաստանի 7 քաղաքացիներ։