Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտագործել քաոսային իրավիճակը Հայաստանի վրա հարձակվելու համար. Արմեն Այվազյան
Տեսանյութեր
Արմեն Այվազյանը գրում է․
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի իրականացրած երկու խոշոր սադրանքները՝ Բեյրութում և Թեհրանում, տարածաշրջանը դարձյալ մոտեցնում են ամբողջական ու անվերահսկելի պայթյունին։ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտագործել քաոսային իրավիճակը կրկին Հայաստանի վրա հարձակվելու համար։ Երկրի ինքնապաշտպանական բոլոր հնարավորությունները դեռ շատ վաղուց պետք է գործարկված լինեին։
Դրա փոխարեն Երևանում կազմակերպվում են անվերջ ու դատարկ փառատոններ ու տոնավաճառներ։ Իշխանությունն ու «ընդդիմությունն» էլ անպտուղ ու կառավարելի գզվռտոցի ռեժիմից դուրս չեն գալիս։ Ամեն դեպքում, գոնե բանակում և ուժային կառույցներում և առհասարակ ով որտեղ կարող է, պետք է լրջագույն կենտրոնացումով պատրաստվեն Հայաստանի դեմ հերթական հարձակմանը դիմակայելուն։ Հանձնվելը ցեղասպան թշնամուն մահ է, կռվելը՝ փրկվելու հնարավորություն»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)