Ովքեր կարող են օգտվել տարկետումից․ նոր փոփոխություն
ՏեսանյութերԿառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ին, ՀՀ-ի կամ օտարերկրյա պետության հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող՝ ՀՀ մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024-ի ամառային զորակոչից տարկետում տալու մասին որոշում կայացրեց:
Խոսքը այն սովորողների մասին է, որոնք չեն ավարտել ուսումնառությունը, եւ այս որոշման արդյունքում նրանց հնարավորություն կտրվի ավարտել ուսումնառությունը:
ՀՀ կառավարության որոշման մեջ նշված ՀՀ քաղաքացիները ուսումնառություն ավարտելու են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: