Արտաշատի համայնքապետարանի ստուգումների արդյունքները․ կա 5 կալանավորված․ ուշագրավ մանրամասներ
ՔաղաքականArmLur.am-ի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում 5 կալանավորված կա։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանվորվածներն անցնում են առանձնապես խոշոր չափերի կաշառքի և խարդախոթւյան գործով։ Իսկ ահա մեղադրյալների թիվը հասում է 10-ի։
Դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պատասխանեցին, որ ավելի ուշ կարձագանքեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։
Քնար Մանուկյան