Շաբաթվա ընթացքում կոյուղագծի վթարի համար 453 դիմում է գրանցվել
ՏեսանյութերԱյս շաբաթ ջրագծի վթարի թեժ գծին 210 դիմում է գրանցվել՝ 100 տոկոս կատարողականով, կոյուղագծի վթարի համար 453 դիմում է գրանցվել, 437-ը կատարված՝ 97 տոկոս կատարողական։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստին ասաց «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանը։
«Իրականացված ասֆալտ-բետոնե ծածկույթի քանդման աշխատանք՝ 1182 գծամետր՝ 996-ը՝ վերականգնված։ Իրականացված վթարային ջրանջատումներ՝ 30, դիտահորերի վերանորոգում՝ 4, մաքրված անձրևային հեղեղատար հորեր՝ 152»,- ասաց Գալստյանը։