Բերման ենթարկված տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով
ՏեսանյութերShamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արաբկիրի բաժնի և ոստիկանության զորքերի ծառայողները Թբիլիսյան խճուղու 43 հասցեի մոտից ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Արայիկ Մ․-ին, 25-ամյա Գոռ Հ․-ին, Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Ալբերտ Ջ․-ին և 40-ամյա Արսեն Մ․-ին՝ «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Արդեն ոստիկանությունում Արայիկ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ իր փամփշտատուփով՝ լիցքավորված 6 փամփուշտներով և 1 մլն 77 հազար դրամ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Արսեն Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: