Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումը Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է Չինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ 

Ամեն գիր դեռ բանաստեղծություն չէ, ուղղակի ամոթ է դրա մասին խոսելը. Հուսիկ Արա

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուն զուգահեռ՝ նաև ստեղծագործում է՝ բանաստեղծություններ է  գրում ու ձոնում Հայաստանին, այսինքն՝ իր ստեղծած  «իրական Հայաստանին»։ Բանաստեղծությունը գրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արտասանել է այն ու բացատրել է, թե ինչի մասին է գրել։

168.am-ի հետ զրույցում բանաստեղծ Հուսիկ Արան ասաց, որ նման բանաստեղծություն ցանկացած մեկը կարող է գրել, օրինակ, տատիկ-պապիկները։

«Ամեն գիր դեռ բանաստեղծություն չէ, ուղղակի ամոթ է դրա մասին խոսելը։ Հասկանալի է, որ մարդիկ այս իրավիճակում այն քննարկում են, բայց այդ գրածի մեջ որևէ արժեք չկա քննարկելու համար»,- նշեց Հուսիկ Արան։

Բանաստեղծի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ծավալվում է այնքան, որքան թույլ է  տալիս հայ ժողովուրդը։

«Եկեք թողնենք բնորոշումները, թե նա միամիտ է, հարիֆ է, բան չի հասկանում. չէ, նա շատ լավ գիտի, հինգ մատի նման ճանաչում է այս ազգին, գիտի՝ ինչպես օգտագործի, ինչպես վարվի նրա հետ։ Օրինակ, եթե Ադրբեջանում Ալիևն ասի՝ Ադրբեջանում 3 մլն նախագահ կա, ժողովուրդը նրան կասի՝ հիմար, ի՞նչ ես ասում, եթե մենք նախագահ ենք, բա դու այդտեղ ի՞նչ ես անում, վեր կաց, մենք ենք նստելու։ Նույնը՝ թուրքերն ու ցանկացած այլ ազգ։ Բայց մեզ մոտ Նիկոլը լավ գիտի՝ ինչ է ասում, ասում էր՝ Արցախը տանք, լավ ապրենք, հիմա էլ ասում է՝ Հայաստանը տանք, որ լավ ապրենք, գիտի այս ժողովրդի հետ վարվելու կերպը։

Ցավով եմ ասում, բայց նա գիտի, որ ժողովուրդը՝ որպես էթնոս, կայացած չէ։ Սա վիրավորանք չէ, իհարկե, մեզ մոտ ծնվում են հանճարեղ մարդիկ, բայց մենք որպես հավաքական ուժ՝ մտավոր հետամնաց ենք, որովհետև վերջին տարիները ցույց տվեցին, որ մենք մինիմում չափանիշներին չենք համապատասխանում։

Նիկոլը գիտի՝ ինչ է անում՝ հեծանիվ կքշի, բանաստեղծություն կգրի ու կարտասանի, կչոքի Թումանյանի շիրմաքարի մոտ և նման բաներ այնքան կանի, մինչև վերջնականապես կկործանի երկիրն ու ազգին։

Հիշեք՝ Վրաստանի նախագահ Գամսախուրդիային մի վեց ամիս վրացիները պահեցին, Էլչիբեյին ադրբեջանցիները 8-9 ամիս պահեցին, հեռացրեցին ուղղակի։ Հիմա ասում են՝ մեր հայ ժողովուրդը խաբվել է, լավ, ինչպե՞ս կարող են ամեն օր խաբվել, մի օր, ի վերջո, հասկանում են, չէ՞, որ խաբվել են»,- նշեց մեր զրուցակիցը։

Բանաստեղծը նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժողովրդի մի մասն է ուզում, և Փաշինյանը երբեք Հայաստանը բաց չի թողնի այնքան ժամանակ, մինչև վերջնականապես երկիրը չոչնչացնի՝ «հայտարարելով՝ «սա պիտի տանք, որ լավ ապրենք»»։

«Ես խենթի պես եմ սիրում այս երկիրը, այս ժողովրդին, որովհետև ուրիշը չունենք, և ցավով եմ ասում այն, ինչ ասացի։ Բայց այսպես չի կարելի, չի կարելի թույլ տալ, որ արժեքներն այսպես անեն։ Հետո էլ ասեն, թե նախկիններն են արել, հիմա էլ մի աբսուրդ են ասում՝ նախկինները 20-25 տարի առաջ ծրագրել էին, որպեսզի հնդիկներ գան, ապրեն Հայաստանում։ Ստացվում է, որ մեր ժողովուրդն ինքն իր վրա ծիծաղում է։ Այս նույնը եղել է 1915 թվականին, երբ Ադանայում հայերին կոտորում էին, Պոլսում նստած հայերը քեֆ էին անում։ Ամիսներ առաջ, երբ Արցախում էին կոտորվում, Երևանում անտարբեր քեֆ էին անում։

Սա ենք մենք։ Իհարկե, առաջնորդները շատ կարևոր են, որոնք ժողովրդից են ծնվում։  Եթե թուրիմացաբար նրանք վրացիների մեջ ծնվեցին, նրանց քշեցին, բայց Նիկոլը մեզ համար, չգիտես ինչու, դարձել է օրինաչափություն։

Թշնամին պատերազմի է  պատրաստվում, բայց սա հեծանիվ է քշում, ու ժողովուրդը չի ասում՝ ի՞նչ ես անում։ Կրկնում եմ՝ ժողովուրդն է իր ճակատագրի տերը, ժողովուրդն է որոշողը։

Պարզվում է՝ հաղթանակը մեզ հարմար չէր, ձեռքին կրակն էինք ընկել, սենյակում տեղ չէինք գտնում, որ դնեինք, զգեստապահարանում պահեինք, թե այլ տեղ։ Բայց պարտությունը դրել ենք սեղանի մեջտեղում ու  նայում ենք»,- եզրափակեց Հուսիկ Արան։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա
Ամենադիտված