Նորք-Մարաշի գերեզմանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել ՓԾ երկու մարտական հաշվարկ
Քաղաքական17։05-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Նորք Մարաշի գերեզմանատան մոտակայքում թանձր ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Գերատեսչության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 2 հաշվարկ.
«Ըստ նախնական տվյալների` պարզվել է, որ Գյուրջյան փողոցի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում են փաթեթավորված տոլեր։
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
«Հրդեհը մեկուսացվել է»,-պարզաբանեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: