Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժումից հետո Կիևի հետ բանակցություններ չեն կարող լինել․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժումից հետո Կիևի հետ բանակցություններ չեն կարող լինել՝ հիշեցնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես շատ հստակ է արտահայտվել այս կապակցությամբ։
Նա նաև ասեկոսեներ է անվանել Մոսկվայի և Կիևի՝ իբրև թե Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ «թաքնված շփումների» մասին լուրերը․ «Մենք, անշուշտ, գնահատական կտանք այս իրավիճակին մի փոքր ավելի ուշ»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։