Կայացավ «Սեր Սյունիք» բերքի փառատոնը, յուրովի ներկայացվեց Հայաստանի հարավային զարկերակը՝ Մեղրին
ՏեսանյութերՄեկնարկը տրվեց համերգային շոու ծրագրով՝ հայրենասիրական, սիրային երգեցողությամբ։Ելույթ ունեցան երգչուհի Սոնա Շահգելդյանը, Արամ Ավետիսյանը, Իսո Վիրաբյանը, «Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի մշակույթի տան պարի խմբի շնորհաշատ սաները։
Հյուրերը հնարավորություն ունեցան վայելել բերքաշատ տաղավարների բարիքները, գնումներ կատարել և միաժամանակ մասնակից լինել գեղեցիկ երաժշտական համարներին։
Կազմակերպիչների կողմից թվով 32 մասնակիցներին շնորհվեցին շնորհակալագրեր։
Ծրագրի իրականացման աջակիցներ՝ Մեղրիի համայնքապետարան, Վայոց ձորի համայնքապետարան, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, անհատ բարերարներ: