Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը իրենց տներ. իսկ ինչպե՞ս է դա տեսնում ՀՀ վարչապետը․ Զախարովա
ՀասարակությունԻնչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը իրենց տներ. կարելի է հարցնել՝ ինչպե՞ս է դա տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` պատասխանելով համապատասխան հարցին։
«Ադրբեջանն ունի նման ծրագիր, հրապարակել է այն՝ Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի առաջարկների վերաբերյալ։ Ինչո՞ւ եք մեկ այլ պետության ներկայացուցչին հարցնում, թե ինչպես է դա տեսնում»։
Ռուսաստանը ելնում է նրանից, որ 2020-ից 2022 թվականներին եռակողմ համաձայնագրերն այլընտրանք չունեն, եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը վտանգավոր են, նշել է Զախարովան։