Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել է, որ Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ։ Այս մասին նա խոսել է իր Telegram ալիքում։ Գրում է Հրապարակը։
Օդերևութաբանի տվյալներով՝ միջին ինտենսիվության մագնիսական փոթորիկ (հինգ բալանոց սանդղակով երկրորդ մակարդակ) սկսվել է Երևանի ժամանակով՝ ժամը 04։00-ից հետո։
Միաժամանակ, նա կանխատեսել է, որ փոթորիկը կարճատև կլինի, և դրա ուժգնությունը չի ավելանա։
Միաժամանակ, գիտնականը նշել է, որ մագնիսական փոթորիկները ավելի լուրջ ազդեցություն են ունենում երկրացիների վրա, քան Արևի վրա բռնկումները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից