Գոհար Հարությունյանը հռչակվել է հրաձգության Եվրոպայի չեմպիոն
ՔաղաքականՉեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկել է վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցումային առաջին օրը պայքարի մեջ են եղել մեծահասակները։
Ըստ աղբյուրի՝ 10 մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն է արժանացել Գոհար Հարությունյանը։ Հայաստանը ներկայացնող մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։