Շախմատի վետերանների առաջնությունն ավարտվեց․ Ովքեր են չեմպիոնները
ՏեսանյութերԱվարտին մոտեցավ Հայաստանի 2024 թվականի շախմատի վետերանների առաջնությունը:
Այս տարի առաջնությունը անցկացվեց 50+ և 65+ տարիքային խմբերով:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 50+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, ով 7 հնարավորից վաստակեց 5.5 միավոր:
Լաերտ Մարգարյանը նույնպես վաստակեց 5.5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով փոխչեմպիոն:
Մամիկոն Մարտիրոսյանը և Կարեն Մակարյանը վաստակեցին 4.5 միավոր և կիսեցին 3-4-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակեց Մամիկոն Մարտիրոսյանը:
65+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ Անդրանիկ Աբրահամյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր:
Փոխչեմպիոն դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոման Ակոպովը, ով վաստակեց 7 միավոր:
Լավագույն եռյակը եզրափակեց 6.5 միավոր վաստակած Գարեգին Ալեքյանը:
Հատուկ մրցանակի արժանացավ նաև 80+ տարիքային խմբում լավագույն արդյունք ցույց տված Ստեփան Բալայանը, ով 9 հնարավորից վաստակեց 4.5 միավոր: