Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՔաղաքականԲարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 26-ին որոշում է ստորագրել․
«Հիմք ընդունելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի կողմից 23.08.2024 թվականին ներկայացված՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1. 2024 թվականի օգոստոսի 26-ից Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած»: