Թաթայի մենահամերգը Գյումրի է բերում նաև Նիկոլ Փաշինյանին. Aravot.am
ՔաղաքականAravot.am-ի տեղեկություններով, «Ֆեստիվառ» փառատոնին ընդառաջ՝ վաղը Գյումրի կժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ամենայն հավանականությամբ կգա իր ընտանիքի անդամների հետ ու հանգստյան օրերը կանցկացնի այս քաղաքում։ Փաշինյանը, ինչպես միշտ, գիշերելու է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորիա» հյուրանոցում։ Մեր տեղեկություններով, այստեղ նախապատրաստվում են նրան դիմավորելու։ Չի բացառվում, որ վարչապետին ուղեկցեն նաև կառավարության այլ անդամներ ու կուսակից ընկերներ։ Կուսակցական կամ աշխատանքային-պաշտոնական հանդիպումներ կլինեն, թե՞ ոչ, այս մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա։ Հիշեցնենք, որ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը տեղի է ունենալու շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին։ Հայաստանում այն կազմակերպվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ։