Քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2025 թվականի կեսերին
ՀասարակությունՔաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2025 թվականի կեսերին: Այս մասին, ըստ shantnews-ի՝ լրագրողներին հայտնել է ՌԴ Ն.Ֆ.Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Լավագույն դեպքում դրանք (կլինիկական փորձարկումները) կսկսվեն հաջորդ տարվա կեսերին (2025 թ.)»,- ասել է Գինցբուրգը լրագրողներին՝ Առողջ հասարակության ֆորումի շրջանակներում:
Նրա խոսքով՝ ստեղծված տեխնոլոգիայի հիմնական խնդիրն է պայքարել քաղցկեղի այն տեսակների դեմ, որոնք հնարավոր չէ բուժել։