Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը
Քաղաքական
Մոսկվայի հյուսիսում դատարանը շաուրմայից 17 մարդու թունավորման քրեական գործով ձերբակալել է արագ սննդի կետի վաճառող 24-ամյա խոհարարին: Այս մասին «Лента.ру»- ին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի դատախազությունից։
Տղամարդը մեղադրվում է ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով («ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին»): Ֆիգուրանտն աշխատել է առանց աշխատանքային գրքույկի։ Շաուրման նա պատրաստել է մսից, որում հայտնաբերվել էին պաթոգեն միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ սալմանելլա։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)