«Դատապարտյալների հիվանդանոց»-ից դատապարտյալը տեղափոխել է հիվանդանոց․ վիճակը միջին ծանրության է
ՏեսանյութերSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, hուլիսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին են զանգահարել «Հերացի» անվան թիվ 1 բժշկական կենտրոնից և հայտնել, որ ածելիով ինքնավնասման հետևանքով շտապօգնության 04 խումբը իրենց մոտ է տեղափոխել Արշակունյաց 2 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում ստացող մի դատապարտյալի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը 21-ամյա Նարեկ Հ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ոստիկանները պարզել են նաև, որ դատապարտյալ Նարեկ Հ․-ն ածելիի միջոցով փորձել է ինքնավնասում կատարել