Ընտրությունների մասնակից ուժերը թող պայմանագիր կնքեն հանրության հետ․ թե չէ՝ հրաժարական գրեն, գնան. Արման Ղուկասյան (տեսանյութ) Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր․ ՆԳՆ խոսնակ Ադրբեջանն ասել է՝ կա՛մ սրա դեմն առնում եք, կա՛մ ձեզ հարվածում ենք․ Թևան Պողոսյան (տեսանյութ) Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Հայտարարվել է «Թիվ 3 կանչ»․ «Կանազի» մշակույթի տունն այրվում է (տեսանյութ) Գլոբալ խաղի նոր փուլ․ ճգնաժամեր, դաշինքներ և անորոշ ապագա (տեսանյութ) TOP 20․ Թիրախային հարվածներից մինչև շոկային կադրեր․ Հայաստան, Իրան–Իսրայել և Ռուսաստան–Ուկրաինա (տեսանյութ) Իրանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկներն ու իր պայմաններն է ներկայացրել Մարտի 26-ին imID համակարգը ժամանակավորապես հասանելի չի լինի Իրանը սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի ափերը Նոր աջակցող միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց. Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել «Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ) 

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Տեսանյութեր

Ի պատասխան Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցի՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներկայացրել է Վարձակալության պայմանագրով իր առջև դրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակը։ 

«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է, որ պայմանագրի մեկնարկին՝ 2017 թվականին, կորստի բազիսային մեծությունը 81,6 % էր, որը վկայում էր համակարգի վատթար վիճակի մասին: «Եթե նույնիսկ ենթադրենք, որ կորստի մի մասը վերաբերվել է առևտրային բնույթի կորուստներին, ապա, մեր գնահատականով, դրա զգալի մասը համակարգի մաշվածության հետևանք է: Բացի այդ, տասնյակ տարիների ընթացքում գույքի բնականոն մաշվածությանն ավելացել են նաև թե բնական երևույթներով պայմանավորված (օրինակ՝ սողանքներ Գառնիի, Արզնի ջրատարների որոշ հատվածներում) և թե մարդկային միջամտության արդյունքում (օրինակ՝ Արզնի ձորում, Ապարանի ջրատարի վրա կատարվող ապօրինի հողալցում) առաջացող խնդիրները: 

Այսքանով հանդերձ, սակայն, Վարձակալության պայմանագրի Հավելված 6 Կատարողական ցուցանիշների ՀԿՑ-ին՝ չհաշվառված ջրի ցուցանիշը (կորուստ) 2031 թվականին՝ պայմանագրային տարվա ավարտի  համար սահմանված է 55 տոկոս: Ինչը ընկերությունն արդեն իսկ ապահովել է: 

Ընկերությունը փորձում է միաժամանակ կարգավորել իրարամերժ երկու իրողություն՝ մի կողմից Վարձակալության պայմանագրի կատարողականության՝ Չհաշվառված ջրի (կորուստի) ցուցանիշի ապահովում, որի չապահովման պարագայում կկիրառվի պայմանագրով նախատեսված տուժանքը, մյուս կողմից՝ ցուցանիշի ապահովման նպատակով ցանցի վթարների վերացման համար կատարվող ջրազրկումները: Թեև Վարձատուն պարբերաբար դժգոհում է կորստի մեծությունից, իսկ բաժանորդները՝ հաճախակի կատարվող անխուսափելի ջրազրկումներից, այնուամենայնիվ համակարգում շոշափելի և շարունակական կապիտալ ներդրումներն են խնդրի արմատական լուծումը: Քաղաքային (հատկապես՝ Երևանի) և գյուղական շատ բնակավայրերի բաշխման ցանցերի անմխիթար վիճակը բնութագրող բազմաթիվ նյութեր փոխանցվել են Վարձատուին»,- ասվում է արզաբանման մեջ: 

Ըստ «Վեոլիա Ջուր»-ի՝ ընկերության պարտավորությունը վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի և 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար:

«Բնակչության ջրապահանջարկի բավարարման նպատակով համակարգում ներդրումների ծավալների և իրագործման ժամկետների արագացման անհրաժեշտության մասին շեշտադրել ենք Վարձատուին ուղղված մեր բազմաթիվ գրություններում, պաշտոնական և աշխատանքային քննարկումների ընթացքում: Սակայն ուզում ենք հիշեցնել, որ վարձակալության պայմանագիրը միտված չէ միայն Երևան քաղաքը սպասարկելուն: Պարոն Արեյանի հարցազրույցից տպավորությունն այնպիսին է, որ այս պայմանագիրը  բացառապես ուղղված է միայն Երևան քաղաքին: Հավատացեք, մյուս բնակավայրերում ջրամատակարարման հարցերը շատ ավելի սուր են, քան Երևանում: Եվ, բացի այն, որ պայմանագրով սահմանված ընկերության ֆինանսական ներդրումների քանակը սահմանափակ է, ընկերությունը պայմանագրային տեսանկյունից պարտավոր է համաչափ զարգացնել համակարգը և չի կարող ներդրումները շեշտակի ուղղել միայն Երևանի ուղղությամբ:

Չնայած վերոնշյալ սահմանափակումներին՝ Ընկերությունն իր իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորստի կրճատում՝ 14,6% (ջրառի բազիսային մեծությունը՝ 618 մլն/խմ, 2024 թ.-ին ջրառի մեծությունը՝ 528 մլն/խմ): Միաժամանակ, առևտրային կորուստը նվազել է շուրջ 43%-ով (իրացված ջրի բազիսային մեծությունը՝ 116 մլն/խմ, 2024 թ.-ին իրացված ջուրը՝ 166 մլն/խմ): Այսինքն՝ կարող ենք փաստել, որ ընկերությունը վերականգնել է 140 մլն/խմ ջրի տեխնիկական և առևտրային կորուստ:

Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազումներին: Ընկերության կողմից չօգտագործվող աղբյուրների հաշվին քանակի ապահովման վերաբերյալ պարոն Արեյանի կարծիքին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համակարգը սնող ջրաղբյուրների ջրածավալի նվազման միտում կա և միայն 2024 թվականի առաջին կիսամյակում ինքնահոս ջրաղբյուրներից ջրառը 2017 թվականի համեմատ նվազել է 700լ/վ-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 154լ/վ-ով: Ինքնահոս ջրառին զուգահեռ՝ նվազել է նաև մեխանիկական (պոմպերի օգնությամբ) ջրառը: Մեխանիկական ջրաքանակի ծավալը նախորդ տարիների համեմատ նույնպես պակասել է: Նախորդ տարիներին ինքնահոս ջրառի պակասը լրացվում էր  մեխանիկական ջրառի ավելացումով, որն աստիճանաբար բարդանում է, քանի որ ինքնաբուխ հորերի ջրատվությունը և ստորերկրյա ջրերի դինամիկ մակարդակը նույնպես նվազում է»,- հայտնում են «Վեոլիա Ջուր»-ից։

Ընկերության փոխանցմամբ՝ ըստ մասնագետների՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայկական հրաբխային բարձրավանդակում ձևավորվող ստորերկրյա ջրերի ծախսը 2013 թվականի նկատմամբ նվազել է շուրջ 30-33%-ով: Տարեցտարի ջրաղբյուրների ծախսի նվազման տեմպերի ավելացումը հանգեցնում է համակարգի ջրամատակարարման խաթարումների: Բացի այդ, աննախադեպ տեմպերով իրականացվող կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում կարող է առաջանալ ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ: «Վեոլիա Ջուր»-ի հաշվարկներով՝ 2017-2024 թվականների ընթացքում միայն տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ավելի քան 2500լ/վ ջրաքանակի տեխնիկական պայման, որը կազմում է Երևան մատակարարվող ջրի շուրջ 33%-ը: Գնահատելով քաղաքի զարգացման ներկայիս միտումը՝ ընկերությունը ներկայացրել է իր մտահոգությունն առ այն, որ առկա ներդրումային քաղաքականության պայմաններում առաջիկայում խնդրահարույց կլինի լրացուցիչ ջրապահանջակի ապահովումը: Հենց սա էլ հաշվի առնելով՝ ընկերությունը առաջարկել է, որպեսզի քաղաքն ունենա  ռազմավարական  պաշար, այսինքն՝ ներգրավվեն նոր ջրաղբյուրներ, օրինակ՝ Մաքրավանի ջրաղբյուրից՝ մոտ 350լ/վ, Արզական-Սոլակի ջրաղբյուրից՝ 700լ/վ և այլն, ինչը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից: Այլապես, պետք է սպասել այնքան, որ ընկերությունը կարողանա միայն իր  ֆինանսական միջոցների հաշվին վերացնել կորուստները: Այնուամենայնիվ, ըստ «Վեոլիա Ջուր»-ի՝ այն իր պայմանագրային  պարտավորություններից չի խուսափում և կորուստների բացահայտման իր ամենօրյա աշխատանքը շարունակում է նաև այլ միջոցառումների հաշվին: 

«Իսկ այն քննադատությանը, թե ընկերությունը չի ընդունում և չի սպասարկում ողջ գույքը, ևս մեկ անգամ շեշտում ենք, որ  ընկերությանը Պայմանագրով պատվիրակված է ծախսեր իրականացնել միմիայն այն գույքի վրա, որը իրեն հանձնված է Կառավարության որոշումով: Եվ որքան էլ «Վեոլիա»-ն կամք և ցանկություն ունենա, ցավոք, ցանկացած շահագործում և սպասարկում պահանջում է հսկայական ծախսեր, որոնք  Ընկերության ցանկությունից ու կամքից դուրս են: Բացի այդ, հիշեցնենք, որ Վարձակալության պայմանագրի կողմը  հանդիսանում է Ջրային կոմիտեն, որն էլ  գույքը ընդունողը և այնուհետև «Վեոլիա»-ին շահագործմանը հանձնողն է: 

Այո, պարոն Արեյանը ճիշտ է, որ քաղաքում կան հսկայական ծավալի անելիքներ կոյուղատար և հեղեղետար համակարգերում, սակայն դրանց ներդրումների (կապիտալ ծախսերի) ո՛չ ծավալը, ո՛չ հաշվարկը, ո՛չ սակագինը նախատեսված չէ գործող պայմանագրով: Ընկերությունը թե՛ ջրագծերի, թե՛ կոյուղատարների և թե՛ հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը՝ պայմանագրով: Եվ կարծում ենք, որ «Վեոլիա»-ի աշխատանքը նման կերպ  քննադատելն ու դժգոհություն առաջացնելը  առնվազն արդարացի չէ: 

Հենց Ընկերության կողմից կատարված աշխատանքների և իր ենթակայության տակ ունեցած համակարգի գնահատականից ելնելով էլ՝  ընկերությունը առաջարկություն է  ներկայացրել Կառավարություն՝ լավարկելու գործող պայմանագիրը այնպես, որ հնարավորություն լինի էլ ավելի արագացված տեմպերով կատարել ներդրումներ ջրային  համակարգում՝ դրանով իսկ  զսպելու համար կլիմայական փոփոխությունների հետևանքով  աղբյուրների նվազման տեմպը:

Ինչպես արդեն հայտնի է, այժմ քննարկումները ընթանում են ՀՀ կառավարության և շահագրգիռ այլ պետական մարմինների հետ, և «Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջարկում է համբերատար սպասել մինչև  քննարկվող փաթեթը ստանա վերջնական տեսք, որից  հետո, համոզված ենք, «Վեոլիա»-ի կատարողականությանը կտրվի օբյեկտիվ գնահատական: Հատկապես, որ դա պետք է տրվի պայմանագրի կողմի՝ Ջրային կոմիտեի կողմից: Սպասենք արդյունքներին:

Հարգելի լրագրողներ, կարծում ենք վերոգրյալը գլոբալ առումով պատասխանում է նաև Ձեր այն բոլոր գրություններին, որոնք վերջին օրերին ուղղված էին ընկերությանը»,- հայտնում է «Վեոլիա Ջուր»-ը՝  ներկայացնելով այն բոլոր ջրաշինարարական աշխատանքները, որոնք ընկերությունը իրականացրել է միայն 2024 թվականին Երևանում և մարզերում, որի նպատակը սպառողներին որակյալ և կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելն ու ջրակորուստը նվազեցնելն է: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մակրոնը վերահաստատում է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը ԼիբանանինBloomberg. Թուրքիան կոչ է անում արաբական երկրներին չմիջամտել Իրանի հակամարտությանըԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հայտարարությամբ է հանդես եկելDJ Vakcina-ն սպասում է իր 4-րդ երեխայինԵթե ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ էլ. փոստով. Փաշինյան Իրանը հայտնել է 282 բժշկական հաստատության վնասման մասին՝ սրման սկզբից ի վերԸնտրությունների մասնակից ուժերը թող պայմանագիր կնքեն հանրության հետ․ թե չէ՝ հրաժարական գրեն, գնան. Արման Ղուկասյան (տեսանյութ)Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի պատիժը ժամանակավորապես մեղմացվել է«Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մեկուսացվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվելԿանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր․ ՆԳՆ խոսնակՊետդուման Զելենսկուն խոստացել է «տրիբունալի առաջ կանգնեցնել»Ինչպես է Պուտինն առաջ անցել Թրամփից․ ԶԼՄ«Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»․ Գեղամ Մանուկյան Մերձավոր Արևելքում հակամարտությունը դուրս է եկել վերահսկողությունից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ադրբեջանն ասել է՝ կա՛մ սրա դեմն առնում եք, կա՛մ ձեզ հարվածում ենք․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու ձևերով․ Քոչարյանի գրասենյակը՝ ՓաշինյանինՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարը նախատեսում է քննարկումներ անցկացնել` Հորմուզի նեղուցի վերաբերյալ Հայտարարվել է «Թիվ 3 կանչ»․ «Կանազի» մշակույթի տունն այրվում է (տեսանյութ)Թրամփը արձագանքել է Քուվեյթի կողմից երեք ամերիկյան կործանիչների խոցմանըԵգիպտոսը պատրաստ է հյուրընկալել Իրանի շուրջ բանակցությունները՝ լարվածության նվազեցման նպատակովԳլոբալ խաղի նոր փուլ․ ճգնաժամեր, դաշինքներ և անորոշ ապագա (տեսանյութ) Եվրամիությունը փորձում է ժամանակ շահել վերազինման համար․ քաղաքագետTOP 20․ Թիրախային հարվածներից մինչև շոկային կադրեր․ Հայաստան, Իրան–Իսրայել և Ռուսաստան–Ուկրաինա (տեսանյութ)Խնդրելու ենք պարզաբանումներ․ Միրզոյանը՝ ԱԺ պատգամավորին ՌԴ մուտք գործելու արգելքի մասին ԵՄ-ում նոր ռիսկեր, զգուշացում՝ Թուքիայից և թակարդում գտնվող Թրամփ. Փաշինյան-Քոչարյան` «փոխրաձգություն» (տեսանյութ) Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է ՔՊ-ականի տոմսըՀորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին Հնդկաստանը տարիների դադարից հետո առաջին անգամ գնել է Իրանից հեղուկ գազԳերմանիայի նախագահը դեմ է Թրամփի՝ Իրանի հետ պատերազմինՔուվեյթի օդանավակայանում հրդեհ է բռնկվել անօդաչուի հարձակման հետևանքովԻրանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկներն ու իր պայմաններն է ներկայացրել Մարտի 26-ին imID համակարգը ժամանակավորապես հասանելի չի լինի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինԻրանը սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի ափերըՆոր աջակցող միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց. Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրելՌուսաստանի վրա հարվածների նոր ալիք․ 5 ժամում խոցվել է 85 ուկրաինական անօդաչու«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներԽոշոր հրդեհ՝ Կանազ մշակույթի տանըԵվրամիությունը հայտնել է՝ Ուկրաինայում Patriot հրթիռներն այլևս արդյունավետ չենԻրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանվել է 163 մարդ «Հեզբոլլահը» հայտարարել է նոր թիրախների մասին Այս տարի ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունըՔելլոգը ԱՄՆ-ին կոչ է արել գրավել Իրանի Խարգ կղզինԻշխանության փոփոխությունը նույնացվում է պետականության կորստի հետ․ սա հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին․ Սուրենյանց Մերցը հայտարարել է՝ Գերմանիան չի կարող ամբողջությամբ փոխհատուցել Իրանի շուրջ պատերազմի հետևանքով գների աճը
Ամենադիտված