Թուրքիայի անվտանգության խորhրդի նիստում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը
ՀասարակությունԹուրքիայի այսօրվա անվտանգության խորhրդի նիստում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
«Թուրքիայի անվտանգության խորհուրդը 2 ամսվա դադարից հետո հուլիսի 25-ին նախագահականում հերթական նիստ կգումարի: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվելիք նիստի օրակարգում են լինելու ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Իրաքի հետ ունեցած սահանների երկայնքով անվտանգային գոտու ստեղծմանը վերաբերող հարցերը:
Էրդողանի գլխավորած անվտանգության խորհուրդն անդրադարձ է կատարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև մեկնարկած խաղաղության գործընթացին, Կիպրոսի ընթացիկ զարգացումներին ու Հունաստանի հետ հարաբերություններին, ռուս-ուկրաինական հակամարտությանը»-գրում են պարբերականները: