45 մլն դրամ` բուսական ծագման մթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի համար
ՔաղաքականՀՀ կառավարությունը 45 մլն դրամ հատկացրեց Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը նախագիծը երկայացնելիս նշեց, որ այսպիսով կհաստատվի մոնիթորինգային ծրագրի կատարման ժամանակացույցը։
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է հսկողություն սահմանել ՀՀ-ում արտադրված և արտահանվող բուսական ծագման մթերքի վրա` պարզելու պեստիցիդների, նիտրադների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների քանակը։
«Այդ ուղղությամբ ՀՀ-ում բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Վերջին ծրագրերն իրականացվել են 2019–22 թթ. կոնկրետ պտուղ-բանջարեղենների համար։ Այս ծրագիրն արդեն իսկ ներառելու է ամբողջ հանրապետությունը»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա՝ ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում արտադրվող մթերքի որակը ավելի կբարձրանա, ու այն ավելի մրցունակ կդառնա։ Բացի այդ, որակ ապահովող տնտեսվարողներին ՀՀ կառավարությունը կարող է հետագայում համապատասխան օժանդակություն տրամադրել։